Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/230

Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 2

ՆՈԻՅՆՔ և ՍՈԻՐԵՆ

ՍՈԻՐԵՆ. (Ներս է մտնում շտապով ձախ դռնից վերարկուով ու գլխարկով) Պապան այստեղ չէ՞։ Ավելի լավ: (Սաղաթելին) Քեռի, ի սեր աստծու, տուր ինձ իսկույն երեք հարյուր ռուբլի։


ՍԱՂԱՑԵԼ. (Տերողորմյան գրպանը դնելով) Հեե հե՛, էլի վազեց գլխիս։ (Սուրենին) Ի՞նչ է պատահել, էլի բարկացած ես։

ՍՈԻՐԵՆ. Հարցուփորձի ժամանակ չէ։ Ինձ ձեռաց երեք հարյուր ռուբլի փող է հարկավոր։

ԿԱՐԻՆՑԱՆ. Երևի, էլի բակարայում տանուլ եք տվել։

ՍԱՂԱԹԵԼ. Բաս չէ, առուտուրում վնաս է արել։ Սրանը կամ բակարան է, կամ թխլիկ-թխլիկ մամզելները։

ՍՈԻՐԵՆ. (Գրգռվելով Կարինյանի դեմ) Պարոն թանաքլզող, այդ ձեր գործը չէ, խնդրեմ անկոչ վերահսկողի դեր չկատարեք։ Քեռի, եթե այս րոպեին երեք հարյուր ռուբլի չունենամ — կխայտառակվեմ։ Պատվի խնդիր կա մեջտեղ: Եթե ինձ սիրում ես — մի՛ ուշացնիր։

ՍԱՂԱԹԵԼ. Շատ եմ սիրում, Սուրեն ջան, բայց որ փող չկա, ի՞նչ անեմ։ Քեզ հայտնի է, որ այժմ հորդ գործերը եղբայրդ է կառավարում։ (Տերողորմյան գրպանից հանում է):

ՍՈՒՐԵՆ. Եղբայրս, եղբայրս, ամեն տեղ նա ինձ խանգարում է։ Բայց թող սպասի, մի օր ատամներս ցույց կտամ նրան։

ՍԱՂԱԹԵԼ. Է, նա այն պտուղներից չէ, որ քո ատամներից վախենա։

ՍՈՒՐԵՆ. (Անհամբեր) Տալո՞ւ ես փող, թե՞ չէ։

ՍԱՂԱԹԵԼ. Այ եղբայր, ես ի՞նչ անեմ, ահա նա, սնդուկը, սա էլ դու, համեցեք, վերցրու, ի՞նչ ես յախիցս կպել։

ՍՈՒՐԵՆ. Բանալին տուր։

ՍԱՂԱԹԵԼ. (Հառաչելով) Չկա, Սուրեն ջան, չկա։ Այժմ արքայության դռների պահապանն ես չեմ։ Մեկ էլ մեր մեջ ասած, հիմա այդ սնդուկում, բացի պայմանագրերից և վեքսիլներից, ոչինչ չկա։ Եղբայրդ մեր կարգ ու կանոնները