Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/231

Այս էջը հաստատված է

փոխել է։ Դրանից առաջ այդ սնդուկում տաս-քսան հազարներով փող էր լինում շաբաթներով ընկած։ Հիմա եղբայրդ բանկումն է պահում։


ԿԱՐԻՆՅԱՆ. Նա ասում է փողն ու խելքը միշտ շարժման մեջ պետք է լինին։

ՍՈԻՐԵՆ. Որ այդպես է, տուր քո գրպանից։

ՍԱՂԱԹԵԼ. Սուրեն ջան, ախար ես փող ո՞րտեղից ունիմ։ Ես մի խեղճ գործակատար եմ։

ՍՈԻՐԵՆ. էլի մի՛ սկսիր Ղազարոսի շարականը երգել։ Կաշիդ դաբախանում կճանաչեմ։ Քո կոշիկների այդ հաստ կարկատանի մեջ էլ փող կա։

ՍԱՂԱԹԵԼ. Տեր, անցո՛ զբաժակս այս հինեն։

ՍՈԻՐԵՆ. Դե՛ լավ, հորդ խոսքերը մի կրկնիր։ Ասում են, դու նրան այնքան ես նման, որքան ես Պողոս Առաքյալին։ Հանիր քսակդ, տեսնենք։

ՍԱՂԱԹԵԼ. (Մեկուսի) Դրա ձեռքից ազատվել չի կարելի։ (Տերողորմյան հանդարտ գնում է գրպանը և շատ հանդարտ պիջակի գրպանից հանում է մի ահագին մաշված, կեղտոտ կաշվե փողաման): Կարծեմ հարյուր ռուբլուց ավել չունիմ։ (Երեսը դարձնելով, թաքուն նայում փողամանի մեջ): Փա՜հ, իսկի հարյուր էլ չկա, հիսուն է։

ՍՈԻՐԵՆ. Այդ հեշտ է ստուգել։ Տո՛ւր ինձ այդ տոպրակը, կտեսնեմ։ (Փողամանը խլում է):

ՍԱՂԱԹԵԼ. (Վախեցած) Վա՜յ, այդ ի՞նչ ես անում։

ՍՈԻՐԵՆ. Ուզում եմ մի քիչ հետազոտել այդ հնագիտական գզրոցը: (Սկսում է փողամանը տնտղել և մեկ-մեկ դուրս բերում անվանած իրեր): Այստեղ մտիկ արեք, ինչ ասես կա։ Հին մուրհակներ, ակցիաներ, բանկային կտրոններ, գերբովայա մարկաներ և յառլիկ գինու շշից...

ՍԱՂԱԹԵԼ. Ադա՜, ամոթ է։

ՍՈԻՐԵՆ. (Դուրս է բերում մի նամակ) Ա՞յս ինչ բան է։ Վարդագույն թղթի վրա նամա՞կ, կնոջ ձեռքով գրվա՜ծ։ (Հոտ է քաշում): Անուշահո՜տ...

ՍԱՂԱԹԵ. (Կարինյանից քաշվելով) Ադա՛, ամաչիր, մարդ կա այստեղ...

ԿԱՐԻՆՅԱՆ. (Թաքուն ծիծաղում է):