Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/235

Այս էջը հաստատված է

կարդալ, «Քեռի, մարդիկ պարտավոր են ճշմարտությունով ղեկավարվել։


ԵՐԱՆՈԻՀԻ. Վատ բան է ասել, հաա՞։

ՍԱՂԱԹԵԼ. Գիտես, սիրելիս, մեր հանգուցյալ հոր նման ճշմարիտ մարդ հազիվ թե լինի այս քաղաքում։ Բայց ի՞նչ թողեց մեզ համար։ Վերջին կոպեկի կարոտություն, սով։ Մեռավ թե չէ, սկսեցինք սրան-նրան ձեռք պարզել: Դեռ փառք աստծու, որ դու մի քիչ գեղեցիկ էիր, բախտը քեզ այս տունը գցեց։ Ի՞նչ պիտի անեինք, եթե Էլիզբարյանովը քեզ հետ չամուսնանար։ Հանգուցյալը մի արհեստ էլ չէի սովորեցրել ինձ։ Ուզում էր, որ ես էլ տերտեր դառնամ, այսինքն` իր նման քաղցածի մեկը։ Չէ, քույր, ոչ քեզ եմ հավանում, ոչ Մարգարիտին։ Ապրել չգիտեք։ Այ, մեծ աղջիկդ քեֆս է գալիս, աշխարհի բերանն է պատռում։ Տեսնո՞ւմ ես տուն ու տեղդ ինչպես է կարգի գցել, ինչ շիկ է բանեցնում։ Մախլաս, դու իսկի նման չես միլիոնատերի կնոջ։ Էհ, թողնենք, կարծեմ, Անդրեասի ձայնն է:

ՏԵՍԻԼ 5

ՆՈԻՅՆՔ և ԱՆԴՐԵԱՍ

ԱՆԴՐԵԱՍ. (Երևում է գրասենյակի դռների մեջ գլխարկով ու վերարկուով: Մի ոտը շեմքի վրա, խոսում է դեպի գրասենյակ): Ասացեք այդ մարդկանց, որ ես այստեղ չեմ: Գիտեմ ինչու համար են շնորհ բերել ճանապարհ դրեք: Հետո գրասենյակը փակեցեք, գնացեք ճաշելու։ Դուք հարկավոր չեք։ Իրիկունը շուտ եկեք։ (Ներս է գալիս, դռները հետևից ծածկելով):


ՍԱՂԱԹԵԼ. էլի ովքե՞ր էի:,

ԱՆԴՐԵԱՍ. Ազգային ագռավներ։ Փա՜հ, կարծես, բարեգործական ընկերություն եմ բաց արել կամ իրանցից հիմար եմ, չգիտեմ ումն է հարկավոր օգնել, ումը — ոչ: Հավաքվել են մի դյուժին անգործներ ու դռնե դուռ ընկել, թե ինչ է՝ «Աշխատանքի տան» համար փող ենք հավաքում» (Սաղաթելի օգնաթյամբ հանում է վերարկուն և գլխարկի ու ձեռնափայտի հետ տալիս է նրան: Հագած է լայն և երկարավուն