Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/250

Այս էջը հաստատված է

Ա Ր Ա Ր Վ Ա Ծ Ե Ր Կ Ր Ո Ր Դ

էլիզբարյանների մեծ հյուրասենյակը, կահավորված շատ հարուստ, բայց առանց որոշ ճաշակի: Աջ պատի մեջ երկու դռներ, որոնցից խորքինը տանում է դեպի նախասենյակ, ավանսցենայի կողմինը՝ դեպի Անդրեասի սենյակը: Երկու զրոների միջև գահավորակ, շուրջը բազկաթոռներ, առջևը կլոր սեղան մետաքսյա սփռոցով ծածկված: Վրան ճյուղավոր էլեկտրական լամպար:


Խորքում ևս երկու դռներ, որոնցից աջ կողմինը տանում է սեղանատուն, ձախ կողմինը — օրիորդների սենյակները: Ձախ պատի մեջ միայն մի դուռ, որ տանում է Բագրատի և Սուրենի սենյակները: Այս պատի առջև, դեպի բեմի խորքը գահավորակ, առջևը նույնպես կլոր սեղան, շուրջը կիսաբազկաթոռներ: Սեղանի վրա ալբոմ և գեղեցիկ իրեր: Գահավորակի հետևում, պատի վրա հայելի ապակյա շրջանակով: Նույն պատի առջև դեպի ավանսցենա—դաշնամուր: Ոսկեզօծ աթոռներ, թանկագին թավշյա նստարաններ, բազմոցներ, վազաներ, կիսարձաններ, տրոպիկական բույսեր և այլն:

Հատակը ծայրեիծայր ծածկված է գորգերով: Դռները վարագուրված են ուրախ գույնի վարագույրներով: Առաստաղից քաշ է արած մի մեծ էլեկտրական շահ շատ ճյուղերով։

Կեսօր է: Սեղանատան դռները բաց են: Այնտեղ երևում է