Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/259

Այս էջը հաստատված է

եմ արտասուքը։ Անդրեաս Էլիզբարեվի մոտ ոչ լաց եղեք, ոչ ծիծաղեք:


ՄԱՐԳԱՐԻՏ. (Բարձր ձայնով հեկեկալով, անցնում է իր սենյակը

ԵՐԱՆՈԻՀԻ. Ինչպես սիրտ արիր նրան վիրավորելու: Նա աստծու գառն է։

ԱՆԴՐԵԱԱ. Աստծու գա՛ռը, հորդ պես։ Ես ատելով ատում եմ աստծու գառներին։ Տվեք ինձ սադայելին. ես նրա հետ ավելի հեշտությամբ կհաշտվիմ, քան աստծու գառների հետ։ Գնացե՛ք, ի՛նչ եք ագռավների պես գլխիս հավաքվել, ինձ խոմ չեք թաղում, ինձ ուզում են միայն կողոպտել, տկլորել, փողոցները ձգել։ Գոնե դուք խնայեցեք ինձ։ Դեհ, կորեք, հա՛յդա։ (Նստում է աջ կողմի բազկաթոռներից մեկի վրա):

ԵՐԱՆՈՒՀԻ. Անցնում են սեղանատուն:
ԲԱԳՐԱՏ.

ՌՈԶԱԼԻԱ. (Մնում է բեմի վրա):

ՏԵՍԻԼ 6

ԱՆԴՐԵԱՍ և ՌՈԶԱԼԻԱ

ՌՈԶԱԼԻԱ. (Ուզում է մոտենալ ու խոսել, բայց չի վստահանում):


ԱՆԴՐԵԱՍ. (Հառաչում է, ձեռք զարնելով սեղանի): Ա՜հ...

ՌՈԶԱԼԻԱ. Հայրիկ, ի՞նչն է քեզ այդպես տանջում։

ԱՆԴՐԵԱԱ. (Գլուխը բարձրացնելով, անտարբեր) Քո բանը չէ։

ՌՈԶԱԼԻԱ. Ներիր, հայրիկ, քո հոգսերը վերաբերում են և՛ քո զավակներին։

ԱՆԴՐԵԱՍ. (Դարձյալ անտարբեր): Ես հոգս չունիմ, (Ներվային արագությամբ ոտքի կանգնելով): Բան ունի՞ս ասելու:

ՌՈԶԱԼԻԱ. Այո՛, հայրիկ, ունիմ, բայց չեմ համարձակվում։

ԱՆԴՐԵԱՍ. Դեհ, կարճ կապիր, ես գնում եմ։

ՌՈԶԱԼԻԱ. Գիտես ինչ, հայրիկ, այն մարդը, որ մոռացել է քո