տխուր ես, որովհետև վերջերս քեզ հավատացրել են, թե քո հայրն ազնիվ մարդ չէ։
ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրի՞կ...
ԱՆԴՐԵԱՍ. Այո, սիրելիս, դու ինձանից թաքցնել չես կարող։ Ես մարդու մի շարժումից կարող եմ իմանալ, թե նա ինչ է մտածում իմ մասին: Հապա, պատմիր, տեսնեմ, ինչեր է ասել քեզ իմ մասին քո սիրած երիտասարդը...
ՄԱՐԳԱՐԻՏ. (Բոլորովին շփոթվում է ու կարմրում):
ԱՆԴՐԵԱՍ. Լա՛վ, մի ամաչիր։ Բոլորը հայտնի է ինձ։ Մի՛ վախենար, չեմ բարկանում։ Ես Արտաշեսին վատ տղա չեմ համարում։ Եթե վատ համարեի, վաղուց նրա ոտքը կտրած կլինեի իմ տնից։ Միայն աղջիկս, նա դեռ երեխա է, չի հասկանում իր արածը։ Նա իմ բարերարությունները մոռանում է։ Էհ, տերը նրա հետ, երևի մի օր խելքի կգա, կտեսնի, որ սխալված է։
ՄԱՐԳԱՐԻՏ. (Ուրախանալով և, միևնույն Ժամանակ, դեռ կասկածելով): Այո՞, սխալվա՞ծ է քո մասին։
ԱՆԴՐԵԱՍ. Իհարկե, բաս ի՞նչ էիր կարծում։
ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ, ինչու թաքցնեմ, ես երբեք չեմ կասկածել ոչ քո անցյալի և ոչ ներկայի ազնվության մասին։ Բայց նա ինձ համոզում է, որ...
ԱՆԴՐԵԱՍ. Որ ես կողոպտել եմ նրա հորը, այնպես չէ՞։ Բայց ինչո՞վ է համոզում, խոսքերով, թե՞ փաստերով։
ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ, ոչ քեզանից կարող եմ փաստ պահանջել, ոչ նրանից։
ԱՆԴՐԵԱՍ. Բայց առանց փաստերի կարող ես ծնողիդ դատապարտել, հաա՞։ (Կեղծ վշտանալով) Ամո՜թ քեզ, Մարգարիտ, ամսթ։ Դու ինձ ապտակ ես տալիս...
ՄԱՐԳԱՐԻՏ. (Վշտանար և ամոթահար) Հա՜յր...
ԱՆԴՐԵԱՍ. (Տակավին վշտացած ձևանալով) Ահ, թո՛ղ ինձ, ես ի՜նչ հայր եմ, երբ հարազատ աղջիկս, ուրիշների դատարկ խոսքերով, ինձ համարում է գող, ավազակ։ Թո՛ղ ինձ, գնա՛ նրա հետևից։ Նա է քեզ համար թանկ, իսկ ես ո՞վ եմ, ի՞նչ եմ։ Ոչինչ, ցեխի կտոր։
ՄԱՐԳԱՐԻՏ. Դու ունիս իրավունք ինձ նախատելու, հայր, ես