Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/264

Այս էջը հաստատված է

երեք, հանկարծ ես սեղանի տակ եմ։ Կծում եմ Առլովայի ոտը։ Նա, ծիծաղելով ու ծվվալով, նայում է ներքև։ Ոտքի եմ կանգնում գեղեցկուհու կոշիկը ձեռքիս, լցնում եմ շամպանիայով և խմում եմ նրա կենացը։ Ոգևորությունն անասելի է: Առլովան սքանչացած է, ասում է, առաջին անգամն եմ տեսնում ձեզ նման երկրպագու գեղարվեստի։ Ահ, շարմանտ մերվեյլ... Կին չէ, այլ դիցուհի... (Ձեռը զարկելով Uաղաթելի ուսին) Այժմ, քեռի, նրա սիրտն իմն է ամբողջովին։ (Ձեռը զարկելով Սաղաթելի փորին): Կկամենա՞ս, ծանոթացնեմ, ասա, առաքինի Բաղդասար...


ՍԱՂԱԹեԼ. Գնա բանիդ է։ Դու ինձ այն ասա, ի՞նչ նստեց այդ քեֆը։

ՍՈԻՐԵՆ. Համեմատաբար, ոչինչ, դատարկ բան — վեց հարյուր ռուբլի։

ՍԱՂԱԹԵԼ. (Զարմացումից հետ թռչելով) Փա՜հ, քո տունը չքանդվի, օղո՜ւլ...

ՍՈԻՐԵՆ. Կծեց, հաա՞։

ՍԱՂԱԹԵԼ. Վեց հարյուր մանե՜թ, մի գիշերո՜ւմ։ Դե լավ, ամոթ չլինի հարցնելը—ե՞րբ ես վեքսելներս այնա անելու։

ՍՈԻՐԵՆ. Երբ որ պայմանավորված ժամանակը կգա, այնա կանեմ։

ՍԱՂԱԹԵԼ. Ես պետք է սպասեմ քո հոր մահվա՞ն։

ՍՈԻՐԵՆ. Այո, ի՜նչ արած։

ՍԱՂԱԹԵԼ. Բայց նա ինձանից առողջ է, կարող է ինձ նման տասին թաղել։

ՍՈԻՐԵՆ. Ես ինչ անեմ, դու ինքդ ես ինձ սովորեցրել։ Տալիս ես 300, ստանում ես 2 հազարի վեքսել, որ հորս մահից հետո վճարեմ, (Լռություն): Ախ, քեռի, գլուխս սկսեց ցավել։ Տրամադրությունս փչացավ։ Ամեն անգամ այդ տեսակ մեծ քեֆից հետո կյանքն ինձ թվում է հիմար, ձանձրալի բան։ (Նկատելով Երանուհուն, Ռոզալիային և Բազրատին) Ահա գալիս է ընտանեկան իդիլիան։