Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/265

Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 9

ՆՈԻՅՆՔ, ԵՐԱՆՈԻՀԻ, ՌՈԶԱԼԻԱ և ԲԱԳՐԱՏ

Դուրս են գալիս սեղանատնից

ԵՐԱՆՈՒՀԻ. Սաղաթել, Զարուհուն հրամայիր, որ քեզ նախաճաշ տա։


ՍԱՂԱԹԵԼ. (Անմիջապես անցնում է սեղանատուն):

ԵՐԱՆՈԻՀԻ. (Սուրենին): Իսկ քեզ ասելն ավելորդ է. դու երևի, կուշտ ես։

ՍՈԻՐԵՆ. Մախոխ լիներ, ուրախությամբ մի աման կուտեի։

ԵՐԱՆՈԻՀԻ. Ո՞րտեղ էիր ամբողջ գիշեր։

ՍՈԻՐԵՆ. Աստղագիտությամբ էի զբաղված, մամա։ Այժմ ասաղերն երկնքից էջել են օպերետային թատրոն։

ԲԱԳՐԱՏ. Ամաչելո՞ւ ես մի օր, թե՞ չէ։ Ի՞նչ իրավունքով ես Դիլբարյաններից ստացել բնակարանի վարձը և ծախսել:

ՍՈԻՐԵՆ. Հարգելի ինժեներ-տեխնոլոգ, կարծեմ, ես նույնպես իմ հոր հարազատ որդին եմ, ինչպես դու։

ԲԱԳՐԱՏ. Դու ապականեցիր մեր ընտանիքի անունը։

ՍՈԻՐԵՆ. Դեռ հարց է. ե՞ս, թե՞ դու, պարոն Գեշեֆտմախեր։ Ես կեղտը փչացնում եմ, իսկ դու պաշտում ես։ Էհ, բերանս բաց մի անեք, թե չէ — լեզուս չար է:

ՌՈԶԱԼԻԱ. Գիտեմ, ինչ է քո չար լեզուն։ Մայրիկ, երեկ նա ինձ անվանեց աղվեսի պոչ։

ՍՈԻՐԵՆ. Իսկ այսօր կանվանեմ Մարքիզուհի Դալլաքյան, ի՞նչ էիր այսօր ուռել ու փքվել կարեթում։ Ուղղակի ծիծաղելի էր։ Այն կարտոֆիլի տոպրակ Վարդանին էլ կարմիր չերքեզի է հագցրել ու առաջքը նստացրել։ Հերիք չէ, որ անունդ Գյուլում է, փոխել ես Ռոզալիայի, հիմա էլ իշխանուհու շիկ ես բանեցնում։ Հե՜ե, դալլաք էլիզբարի թոռն։ Թողեք, աստված սիրեք, ամենքդ ինձ համար ծիծաղելի եք, բացի խղճալի մայրիկից։

ՄԱՐԳԱՐԻՏ. Դուրս է գալիս հոր սենյակից:

ՍՈԻՐԵՆ. Եթե ձեր մեջ կա մեկը, որ կարող է ինձ նախատել, ահա սա է։ (Ցույց է տափս Մարգարիտին):