Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/268

Այս էջը հաստատված է

ընտանեկան խռովություն պատահեց։ Ռոզալիան վշտացած է։

ՕԹԱՐՅԱՆ Եթե ես որևէ բանով մեղավոր եմ նրա առջև, պատրաստ եմ ներումն խնդրել։
ԵՐԱՆՈԻՀԻ. էհ, ուշադրություն մի՛ դարձրու, երեխա է, չի հասկանում։ Նստի՛ր, ինչպե՞ս է մայրդ։
ՕԹԱՐՅԱՆ. (Զսպելով իրեն) Շնորհակալ եմ, մայրիկ, դուք շատ բարի եք դեպի մեզ։
ԵՐԱՆՈԻՀԻ. Ես քեզ սիրում եմ հարազատ որդուս պես։ Ուրախ եմ, որ մեծացել ես և օրինավոր մարդ դարձել։ Լսել եմ, որ քո և իմ մարդու մեջ ինչ֊որ վեճ է բացվել։ Այդ ինձ շատ է ցավեցնում, որդի, շա՜տ...
ՕԹԱՐՅԱՆ. Մայրիկ, ինչ էլ որ պատահի, իմ սերն ու հարգանքը դեպի ձեզ չի պակսիլ։ Դուք բարձր եք բոլոր վեճերից։ ԵՐԱՆՈԻՀԻ.
ԶԱՐՈԻՀԻ. (Գալիս է օրիորդների սենյակից՝ սեղանատուն անցնելու): Տիրուհի, օրիորդը ձեզ խնդրում է։ (Անցնում է սեղանատուն և իսկույն բեմով վերադառնում է օրիորդների սենյակը՝ ձեռքին մի գրաֆին ջուր և դատարկ բաժակ):
ԵՐԱՆՈԻՀԻ. էհ, էլի երևի հիստերիկան սկսվեց։ (Շտապով գնում է օրիորդների սենյակը


SԵՍԻԼ 13



ՄԱՐԳԱՐԻՏ և ՕԹԱՐՅԱՆ


ՕԹԱՐՅԱՆ. (Անհամբեր մոտենալով Մարգարտին) Ի՞նչ է պատահել այստեղ, ասա՛։
ՄԱՐԳԱՐԻՏ․ Սովորական խռովություն։ Սուրենն ընդհարվեց Ռոզալիայի և Բագրատի հետ ու միմյանց վիրավորեցին։
ՕԹԱՐՅԱՆ. Բայց ե՞ս ինչով եմ մեղավոր, որ քույրդ ինձ անպատվեց։
ՄԱՐԳԱՐԻՏ. Ներողամիտ եղիր, Ռոզալիան չգիտե իրան զսպել։