Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/270

Այս էջը հաստատված է

ինձ այնպիսի խոսքեր ասաց, որ ամոթից պատրաստ էի գետինը մտնել։ Չեմ կարծում, որ նա այդ խոսքերն ասեր, եթե իսկապես իրան մեղավոր զգար։ Նա փաստեր է պահանջում և կամենում է, որ ես ստուգեմ այդ փաստերը։

ՕԹԱՐՅԱՆ. Եվ դու ուզում ես ստուգե՞լ։ Հասկանում եմ։ Քո մեջ կռվում են երկու հավասար զգացումներ—հավատը դեպի հայրդ և հավատը դեպի ինձ։
ՄԱՐԳԱՐԻՏ. Ահա հենց այդ է ճիշտը, ի՜նչ լավ զգացել ես իմ դրությունը։
ՕԹԱՐՅԱՆ. Շատ լավ, ես քեզ դուրս կբերեմ այդ երկդիմի դրությունից։
ՄԱՐԳԱՐԻՏ. Այո, այո, դուրս բեր։
ՕԹԱՐՅԱՆ. Կներկայացնեմ քեզ իմ բոլոր ապացույցները։ ՄԱՐԳԱՐԻՏ.
ՄԱՐԳԱՐԻՏ. Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ։ Եվ հավատա, որ ես կլինեմ արդար դատավոր։
ՕԹԱՐՅԱՆ. (Թեթև ցնցումով)։ Ահ, հենց այդ է, որ ինձ սարսափեցնում է։
ՄԱՐԳԱՐԻՏ. Ինչո՞ւ....
ՕԹԱՐՅԱՆ. Մարգարիտ, տո՛ւր ինձ խոսք, որ երբ ճշմարտությունը կպարզվի քեզ համար—չես ընկճվիլ նրա դառնությունից։ ՄԱՐԳԱՐԻՏ.