Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/271

Այս էջը հաստատված է

մեջ—ես եմ գլորվելու այնտեղ։ Բե՛ր այդ թղթերը. ես պահանջում եմ սիրող կնոջ իրավունքով։

ՕԹԱՐՅԱՆ. (Մինչ Մարգարիտն արտասանում է իր խոսքերը, Օթարյանը տանջվում է և կռվում իր հետ: Երբ Մարգարիտը վերջացնում է, լռություն): Շատ լավ, ես կբերեմ։ (Վեր է կենում):
ՄԱՐԳԱՐԻՏ. Հենց այսօր։
ՕԹԱՐՅԱՆ. Մի քանի րոպեից հետո ես այստեղ կլինեմ։ (Գնում է նախասենյակի դռներով):
ՄԱՐԳԱՐԻՏ․ (Ուղեկցում է նրան մինչև դռները, ապա գալիս է բեմի կենտրոնը):


ՏԵՍԻԼ 14



ՄԱՐԳԱՐԻՏ և ՍՈԻՐԵՆ


ՍՈՒՐԵՆ․ (Ներս է մտնում ձախ դռներից): Չկարողացա քնել։ Հանգիստ չեմ։ Մարդու հոգեկան տրամադրությունը զարմանալի կապ ունի գրպանի դրության հետ։ Երբ այս անիծվածը դատարկ է, ինչ ուզում եք ասեք՝ քնել չեմ կարողանում։ Այո, սիրելի Մարգարիտ, այս մի նոր հոգեբանական գյուտ է։ Հետևաբար, չե՞ս կարող, արդյոք, ինձ հաշտեցնել նրա բթամիտ Մորփեոսի հետ։ ՄԱՐԳԱՐԻՏ.
ՍՈԻՐԵՆ. Դու կարծեմ, հայրիկից ամսական 300 ռուբլի ես ստանում։
ՄԱՐԳԱՐԻՏ. Ես վաղուց եմ դադարել հայրիկից փող վերցնել։ ՍՈԻՐԵՆ.
ՍՈԻՐԵՆ. Այդ էլ ճիշտ է։ Բայց ինձ հարկավոր է, ախ, շատ հարկավոր։ Առանց փողի, ես համարյա առանց ոտների եմ։ Ես էլ եմ ատում փողը և միշտ աշխատում եմ նրանից բաժանվել։ Երբ գրպանս մի քանի դրոշներ են մտնում, մեկ էլ տեսար մոծակների պես կծոտեցին ինձ։ Էհ, ես էլ շտապում եմ նրանց բաց թողնել։ Բայց, այնուամենայնիվ, առանց փողի տխուր է։ Ախ, Մարգարիտ,