Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/273

Այս էջը հաստատված է

դժվար չէ։ Մի քիչ կշոյեմ, կգովեմ գեղեցկությունը, իսկույն կկակղի։


Мрачна душа моя,

рвется она вдаль... (Երգելով անցնում է օրիորդների սենյակը):


ՏԵՍԻԼ 15




ՄԱՐԳԱՐԻՏ և ՕԹԱՐՅԱՆ, հետո ԱՆԴՐԵԱՍ



ՕԹԱՐՅԱՆ. (Ներս է մտնում նախասենյակից, այս անգամ վերարկուով) Ահա, սիրելիս, բոլորը։ (Տալիս է մի ծրար): Այստեղ է իմ պատիվը, ինքնասիրությունը և ամբողջ կարողությունը։
ՄԱՐԳԱՐԻS. Շնորհակալ եմ, դու մեծ հավատ ես ընծայում ինձ։
OԹԱՐЗԱՆ. Այս տեսակ հավատը քո գործնական եղբայրն անշուշտ կհամարի հիմարություն։ Սակայն այդ ինձ համար նշանակություն չունի։ Ես սիրում եմ քեզ, ուրեմն և պետք է հավատամ։
ՄԱՐԳԱՐԻS. Որքա՜ն բարի ես դու և վեհանձն, Արտաշես։
ՕԹԱՐЗԱՆ. Միայն քո սիրո համար։ (Համբուրում է):
ՄԱՐԳԱPՐԻS. Վաղը կամ մյուս օրը դու բոլորը հետ կստանաս, թող իմ խոսքը քեզ համար գրավական լինի։
ՕԹԱՐЗԱՆ. Բավական է այդքանը։ Ցտեսություն։
ՄԱՐԳԱՐԻS. Ցտեսություն։ (Ուղեկցում է նրան մինչև նախասենյակի դռները):
ԱՆԴՐԵԱU. (Երևում է իր սենյակի դռների մեջ):
ՄԱՐԳԱՐԻS. (Վերադառնում է բեմի կենտրոնը և ուզում է գնալ իր սենյակը):
ԱՆԴՐԵԱU. (Իբր թե Օթարյանին չի նկատել) Այն ո՞վ էր։
ՄԱՐԳԱՐԻS. Ահա հայրիկ, ամեն ինչ այստեղ է։ Այժմ ես կիմանամ ով է ձեզնից արդարը և մեղավորը։
ԱՆԴՐԵԱU. Ապրի՛ս զավակս։ Քննիր և տես։ (Համբուրում է ճակատը):
(Գնում են յուրաքանչյուրը իր սենյակը):

Վարագույր