Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/274

Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ

Նույն տեսարանը: Երեկո է: Վարագույրը բարձրանալիս բեմում տիրում է կիսախավար: Բոլոր դռները ծածկված են, միայն նախասենյակի դռների մի թևը բաց է: Այնտեղ լուսո մի շերտ, թեք գծով անցնելով բեմով, ընկել է դաշնամուրի վրա, որի քով Մարգարիտը նստած նվագում է ինչ-nր թախծալի եղանակ: Նրա ամբողջ մարմինը մթնումն է, միայն գլուխն է երևում լուսո շերտի մեջ: Միառժամանակ բեմի վրա, բացի Մարգարիտից, ոչ ոք չկա: Հեռու լսվում է զանգակի հնչյուն: Սեղանատան դռներից դուրս է գալիս Զարուհին և անցնում է օրիորդների սենյակները:

ՏԵՍԻԼ 1

ՄԱՐԳԱՐԻՏ և ԲԱԳՐԱՏ

ԲԱԳՐԱՏ. (Դուրս է գալիս ձախ կողմի դռներից ֆրակով և կրծքին տեխնոլոգիական ճեմարանի նշան, փողկապը կապելով): Միշտ միևնույն տխուր եղանակը օրվա միևնույն միջոցին։


ՄԱՐԳԱՐԻՏ. (Նվագելով) Ասում են, ժամերն իրանց տրամադրությունն ունին։ Երեկոներն ես տխրում եմ ու հուզվում և միշտ այս եղանակը հիշում։

ԲԱԳՐԱՏ. Եվ նվագում ես պոետիկական մթության մեջ, որպես