Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/279

Այս էջը հաստատված է

է տալիս։ Արի ու այն ժամանակ երևացիր հասարակության մեջ։ Աչքերդ թքով կհանեն։ Իսկ ե՞ս․․․ ես քեզ կհամարեմ հիմարի մեկը․․․

ԱՆԴՐԵԱՍ․ Մնում էր մի բան, այն էլ փորձեցի։ Ասացի, աղջի, սիրում ես այդ երիտասարդին, նա էլ քեզ է սիրում։ Էլ դրանից լավ բա՞ն։ Ես ձեզ պսակեմ։ Լավ օժիտ կտամ, տուն ու տեղ կսարքեմ։ Տո՛ւր ինձ թղթերը։
ՍԱՂԱԹԵԼ․ Հըը՞, դրա՞ն ինչ ասաց։
ԱՆԴՐԵԱՍ․ Ոչ, հայրիկ, ասում է, ես քեզանից փողի օժիտ չեմ ուզում, այլ պատվի օժիտ։ Քանի որ դու ընկերոջդ գերեզմանի առջև մեղավոր ես, ես չեմ կարող նրա որդու հետ բախտավորվել։ Նա ամեն րոպե իրավունք կունենա երեսիս ասելու․ «Հայրդ կողոպտել է հորս»։ Այդ նախատինքն ես տանել չեմ կարող իմ ամուսնուց։
ՍԱՂԱԹԵԼ․ Լեզվին նայիր, լեզվին։ Փիլիսոփայի պես է խոսում։
ԱՆԴՐԵԱՍ․ Ա՜խ, Մարգարիտն իր պապի ժառանգն է, քո հոր կտորը։ Երեկ, երբ նա խոսում էր, ինձ թվում էր, որ նրա հետևում, պատի տակ, կանգնած է տեր-Սիմոնը՝ Ավետարանի խոսքերը բերանում։
ՍԱՂԱԹԵԼ․ Բայց ախար, հայրս հոգևորական էր, պարտավոր էր ճշմարտություն քարոզել, իսկ մենք աշխարհականներ ենք, մեր բանն ուրիշ է։ Ինչո՞ւ չեն հասկանում այդ կանայք։
ԱՆԴՐԵԱՍ․ Հիմա ճանապարհ ցույց տուր ինձ, Սաղաթել, ի՞նչ անեմ, ինչպե՞ս ազատվեմ այդ լակոտից։
ՍԱՂԱԹԵԼ․ Ինչ պիտի անես։ Ինքդ վաղուց ես գտել ճանապարհը։ Արա այն, ինչ որ վճռել ես անելու։
ԱնԴՐԵԱՍ․ Այո, պետք է անպատճառ անել, ուրիշ ելք չկա։ Ես հենց դրա համար աշխատեցի, որ այդ թղթերը Մարգարիտի ձեռքն անցնին։ ՍԱՂԱԹԵԼ․
ԱնԴՐԵԱՍ․ Սո՛ւս, ոտների ձայն եմ լսում։ Գալիս են։ Գնանք իմ սենյակը, այնտեղ կմտածենք ինչպես գլուխ բերենք այդ բանը։ (Գնում են աջ կողմի առաջին դռներով):