Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/290

Այս էջը հաստատված է


ԱՐԱՐՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ



Առաջին արարվածի բեմը: Վաղ երեկո է: Գրասեղանների վրա վառվում են էլեկտրական ճրագներ: Գրասենյակի դռները բաց են: Այնտեղ ոչ nք չկա:

Վարագույրը բարձրանալիս՝ ձախ կողմի գրասեղանի քով նստած է Բագրատը և գիտում է իր գործարանի հաշիվները: Սեղանի մոտ կանգնած է Կարինյանը և բացատրություններ է տալիս:

Դեպի աջ, Անդրեասի գրասեղանի քով, նստած է Սաղաթելը, ոտը ոտի վրա գրած և հանդարտ տերողորմյա է գցում:


ՏԵՍԻԼ 1

ԲԱԳՐԱՏ, ՍԱՂԱԹԵԼ և ԿԱՐԻՆՅԱՆ



ԲԱԳՐԱՏ. Խողովակների համար պարտ եմ մոտ ութ հազար ռուբլի․ մեքենաների համար վճարված է քսան և յոթ հազար երկու հարյուր։ Ընդհանուր գումարն է ծախքերի՝ երեք հարյուր տասներկու հազար.․․ (Մեկուսի) Եվ այս բոլորը կարող է ձեռքիցս դուրս գալ։ Ա՜հ։ (Վեր է կենում) Թաքցրո՛ւ այս հաշիվը առայժմ հայրիկից։ Հին վաճառականները սարսափում են համարձակ ձեռնարկություններից։ Նրանց համար այսօրվա կոպեկը վաղվա ռուբլուց թանկ է։