ԱՆԴՐԵԱՍ․ Դու կարող ես այդ մասին չմտածել։ Գործարանդ կիսատ չի մնալ։
ԲԱԳՐԱՏ. (Ուրախացած) Ինչպե՞ս, հայրիկ, բացատրի՛ր, չէ՞ որ գարծը որքան քեզ, նույնքան Էլ ինձ է վերաբերում։
ԱՆԴՐԵԱՍ․ (Վրդովված) Դադարելու ես, թե՞ չէ։ Գլուխս տրաքացրիր։ Ես այսօր տրամադրություն չունիմ այղ մասին խոսելու։
ԲԱԳՐԱՏ․ (Տարակուսանքով նայում է նախ նրան, ապա Սաղաթելին) Ոչինչ չեմ հասկանում։ Պետք է անպատճառ տեսնվել Մարգարտի հետ։ Ես կգնամ և ուժով էլ լինի՝ կմտնեմ նրա սենյակը։ Այստեղ մի բան կա, որ ինձանից թաքցնում եք (Գնում է նախ դռներով):
ՏԵՍԻԼ 4
ԱՆԴՐԵԱՍ և ՍԱՂԱԹԵԼ
ԱՆԴՐԵԱՍ. Ա՜հ։ (Նյարդային թափով տերողորմյան ձգում է, սեղանի վրա և վեր է կենում) Քիչ էր մնում բերանիցս խոսք թռցնեի։ Չի լինում, ինչքան աշխատում եմ հանգիստ ձևանալ, չեմ կարողանում։
ՍԱՂԱԹԵԼ. Մարդասպանն էլ վերջ ի վերջո մարսում է իր հանցանքը: Դժվարն այսօր է, էգուց, հետո կմոռանաս, կգնա։
ԱՆԴՐԵԱՍ․ Այդ աղջկա կերպարանքը կես գիշերին, սարսափած դեմքը, ձայնը․․․ Ես մինչև գերեզման չեմ մոռանալ։
ՍԱՂԱԹԵԼ. Երեխա ես, ուրիշ ոչինչ։ Դու այն ասա — ուրիշները չիմանան, թե չէ՛ Մարգարիտն ի՜նչ։ Նա աղջիկդ է, կների քեզ։
ԱՆԴՐԵԱՍ․ (Անցուդարձ անելով) Մի՛ ասա, չես իմանում ինչ եմ զգում։ (Ցնցվելով) Տես, ով կա գրասենյակում, ձայն լսեցի։
ՍԱՂԱԹԵԼ (Նայում է) Ոչ ոք չկա։ (Դռները ծածկում է, հետո տերողորմյան վերցնում):
ԱՆԴՐԵԱՍ. Ամեն կողմից ձայն եմ լսում, ամեն տեղ մարդիկ եմ տեսնում։ Ի՞նչ կմտածի հիմա իր հոր մասին։ Նա