Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/306

Այս էջը հաստատված է

ՄԱՐԳԱՐԻՏ․ Քարսի՜րտ, այդ ի՞նչ ես անում։ (Ճչալով հարձակվում է, որ խանգարի):

ԱՆԴՐԵԱՍ. (Չի թողնում նրան վառարանին մոտենալ) Կա՛ց, եթե ոչ քեզ էլ կգցեմ այնտեղ։ Ահ, վերջապես, ազատվում եմ ձեզանից։ Վառեցեք, մոխիր դարձեք, դուք շատ եք այրել իմ սիրտը։
Կռիվ երկուսի մեջ:
ՄԱՐԳԱՐԻՏ. Թո՛ղ ինձ, թո՛ղ ինձ։ Դու ինձ ես այրում, ինձ: Բա՛ց թող, բա՛ց թող։ (Ուզում է կծոտել հոր ձեռները) Ա՜հ, ես թուլանում եմ, ուժ չունիմ։ Լսիր, ես կգոռամ, կկանչեմ բոլորին այստեղ, որ տեսնեն քո ավազակությունը։ Թող: (Ազատվելով հոր ձեռքից, մոտենում է վառարանին): Ահ, այլևս ուշ է։ Այրվեցին, կորավ ամեն ինչ։ (Բարձրաձայն) Այստե՛ղ եկեք, Ռոզալիա, Բագրատ, ամենքդ եկեք, տեսեք ինչ է կատարվում այստեղ։ Հայրն այրեց իր աղջկա պատիվը։ Ա՜հ, կորավ ամեն ինչ։ (Թուլացած ընկնում է աթոռի վրա: Լռություն) Բայց թող այդպես լինի։ (Քայլերն ուղղում է դեպի ձախ դռները: Հանդիպում է Օթարյանին, որ գալիս է նույն դռներից, ցնցվում է և անշարժ մնում):
ԲԱԳՐԱՏ. (Ներս է մտնում նույն դռներից, Օթարյանից քիչ հետո


ՏԵՍԻԼ 7



ՆՈԻՅՆՔ, ՕԹԱՐՅԱՆ և ԲԱԳՐԱՏ



ԱՆԴՐԵԱՍ. (Ձեռները մեջքին դրած, կանգնած է դեպի ձախ):
ՕԹԱՐՅԱՆ. Վերջապես, տեսա քեզ։ Դու հիվանդ չես և փախչում ես ինձանից։ Լսիր, հայրդ ինձ անպատիվ արավ և դուրս վռնդեց իր տնից։ Ես համարվում եմ ստոր մարդ, որ ուզեցել եմ խաբեբայությամբ կորզել նրա հարստությունը։ Ցույց տուր նրան իմ թղթերը։ Ցույց տուր իսկույն, ես այսպես եմ կամենում։ Ես ստորացած եմ, անպատված։ Ցույց տուր այդ ապացույցները։
ՄԱՐԳԱՐԻՏ. (Լուռ, գունատ, դողդոջուն, և անշարժ կանգնած է պատի տակ):
ՕԹԱՐՅԱՆ. Ահա և եղբայրդ։ Այժմ նա ուրիշ լեզվով է խոսում։