Այս էջը հաստատված է
Բեմի հետևից լսվում է ատրճանակի խուլ պայթյուն:
ԲՈԼՈՐԸ. (Ցնցվում են):
ՍԱՂԱԹԵԼ. Այդ ի՜նչ էր (Վազում է հետ ձախ դռներով):
ԲԱԳՐԱՏ. (Հետևում է Սաղաթելին)
ԱՆԴՐԵԱՍ․ | (Քարացել են): | |
ՕԹԱՐՅԱՆ․ |
ՍՈՒՐԵՆ. (Ներս է վազում ձախ դռներից գունաթափված: Տատանվում է: Լռություն) Մարգարիտն իրեն սպանեց։
ԱՆԴՐԵԱՍ. (Մռնչում է, ձեռը զարկելով զլխին) Ա՜հ, որդեսպա՜ն։
ՕԹԱՐՅԱՆ. Աա, այդ դո՞ւ ես այրել։ Գազա՜ն։ (Ուզում է հարձակվել Անդրեասի վրա):
ՍՈԻՐԵՆ․ (Մեջ է ընկնում) Կա՛ց, նա արդեն պատժված է։ (Նայում է հորը կատաղությամբ և զզվանքով):
ՕԹԱՐՅԱՆ. Մարգարի՜տ, Մարգարի՜տ (Հեկեկալով վազում է դեպի ձախ և անզորացած հենվում դռներին):
Վարագույրն իջնում է հանդարտ։