անում: Դիմախաղը վերին աստիճանի հարուստ է): Վա՜յ բաջի, տունս քանդվեց։
ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Միանգամայն անվրդով, առանց գործն ընդհատելու): Հը՜մ, էլի ի՞նչ օձ կծեց։
ՋԱՎԱԴ. Թուրքի գլխին ջուր թափեցի։
ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Ծիծաղում է): Այ անշնո՜րհք։
ՋԱՎԱԴ. Յավաշ տեսնեմ ինչ է անում։ (Գլուխը դուրս է բերում պատշգամբի դռներից, չհամարձակվելով ամբողջ մարմնով դուրս գալ): Գե՜դ, գե՜դ։ (Բռունցք է ցույց տալիս):
ՆՈՒՆՈԻՖԱՐ. Ուշո՞ւնց է տալիս։
ՋԱՎԱԴ. Շատ թունդ։ Գե՜դ։ Շիշ փափաղը թրջվել է։ Արախչինը բաց է արել․ կանդազն երևում է։ Գե՜դ։ Ըհը, հեռանում է, գնաց։ Լա՜վ պրծանք։ Ախար, ո՜վ է տեսել, որ ծառերը բերեն, հավաքեն տանը։ Դա էլ ռուսից սովորեցինք։ (Նորից ուզում է պատշգամբ դուրս գալ, բայց հանկարծ, եղանակով հափշտակված, կանգ է առնում և հիացմամբ նայում է դեպի պատշգամբ: Կարճ լռության): Նունուֆար։
ՆՈՒՆՈԻՖԱՐ. Ասա՛։
ՋԱՎԱԴ. Ախըր, մի տես է՜։
ՆՈԻՆՈԻՖԱՐ. էլի գժությունդ բռնե՞ց։
ՋԱՎԱԴ. Գարունն եկավ նախշուն թևերով։
Աղբաթս խառնեց պես-պես ձևերով։
Մին Մտիկ արա է՜, այս պայծառ արևին, կապույտ երկնքին։ Հրեն է՜, նավը թևերը բաց արած լողում է կանաչ ծովի վրա նորահարսի պես։ Ախ, այդ Սամվել աղան էլ որ ջութակ չի ածում, սիրտս մըղկըտ-մըղկըտ է անում։ Բայց ինչ էլ որ լինի, մեր գարունքի տեղը չի բռնիլ։
ՆՈԻՆՈԻՖԱՐ. Հըը, էլի սկսեց իր Շամախին գովել։
ՋԱՎԱԴ. (Ցնցուղը դնելով հատակի վրա:) Տես, Նունուֆար, աշխարհում տեղ չի մնացել ոտքիս տակովն արած չլինեմ։ Ծովի այս կողմից չեմ խոսում, աա, այն կողմից։ Տես, դա Կրասնոսկի, դա Չարջիվ, դա Խիվա։ Էմիրը չէէ՞, էմիրի չալման եմ տեսել, մինչև Սամարղանդ հասել եմ, Շամախիի պես քաղաք... աստաֆուռուլլա՜։ (Ցնցուղը