Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/314

Այս էջը հաստատված է

ծուլորեն վերցնում է): Երեկ էլի մին մուխամազ գրեցի։ Քնար Հայկականը կարդացել ե՞ս:

ՆՈՒՆՈՒՖԱՐ. Չէ։
ՋԱՎԱԴ. Սայաթ֊Նովա՞։
ՆՈՒՆՈՒՖԱՐ. Չէ։
ՋԱՎԱԴ. Զարգյա՞րն ինչպես։
ՆՈՒՆՈՒՖԱՐ. Նրան էլ չեմ կարդացել:
ՋԱՎԱԴ. է՜հ, դե դա է պատճառը, որ պատիվ չես անում ինձ էլի։
ՆՈՒՆՈՒՖԱՐ. Ինչո՞ւ, դու ո՞վ ես որ։
ՋԱՎԱԴ. Ե՞ս, հըը, ես շահիր-Ջավադն եմ։ Այ, այս մեծությամբ դավթարներ ունիմ շարադրած, դես մտիկ արա: Շամախին մինչև որս երկու մարդ է տվել. մինը Զարգյարն է, մինն էլ ես, ուրիշը չկա, լավ իմացիր։ (ՈԻզում է գնալ պատշզամբ, բայց լսելով նարգիզի ձայնը, նորից կանգ է առնում):

ՏԵՍԻԼ 2

ՆՈԻՅՆՔ և ՆԱՐԳԻԶ, հետո ՕՎՍԱՆՆԱ

ՆԱՐԳԻԶ. (Բեմի ետևից): Ջավա՜դ, Ջավա՜դ։

ՋԱՎԱԴ. Այստեղ եմ, խանում։ (Տեղից չի շարժվում):
ՆԱՐԳԻԶ․ (Երևում է խորքի դռների մեջ: Լիք-լիք, դեղնած թջերով կին է, հպարտ քայլվածքով և հրամայողական, գոռոզ ձևերով: Հագած է տոնային շրջազգեստ, ուսերին գցած է քիրմանի շատ ընտիր շալ: Ալեխառն մազերը սանրած են հարթ): Շուտ արա, բազար գնա, աղադ դռների մոտ քեզ է սպասում։
ՋԱՎԱԴ. Ծիծեռնակի պես թռա։ (Դանդաղորեն քարերն ուղղում է դեպի երկրորդ դռները):
ՆԱՐԳԻԶ. Եթե թազա ձուկ բերել են, թող մի հատ առնի։
ՋԱՎԱԴ. Լավ (Գնում է աջ կողմի երկրորդ դռներով, ցնցուղը տանելով
ՆԱՐԳԻԶ․ (Նունուֆարին): Դու Էլ գնա, սամովարը հավաքիր։
ՆՈՒՆՈՒՖԱՐ. Այս րոպեիս։ (Գնում է խորքի դռներով, ճանապարհին պատահում է Օվսաննային):