Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/321

Այս էջը հաստատված է

ՆԱՐԳԻԶ. Չեմ հասկանում։ (Գնում է խորքի դոներով):

ՕՎՍԱՆՆԱ. Մի օր կհասկանաս, բայց ուշ կլինի։ (Պատրաստվում է դաշնամուր նվագելու և սկսում է

ՆԱԽԱՍԵՆՅԱԿՈՒՄ ԶԱՆԳԱԿ

ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Գնում է աջ կողմի երկրորդ դռներով նախասենյակի դռները բանալու):

ՏԵՍԻԼ 6

ՕՎՍԱՆՆԱ և ԺՈՐԺ

ՕՎՍԱՆՆԱ. (Նվագում է մի թեթև բան կես րոպեի չափ):

ԺՈՐԺ.(Գալիս է աջ կողմի երկրորդ դռներից: Գեղեցիկ դեմքով, նորաձև հագնված երիտասարդ է, ձևերը հավակնական կիրթ: Երեսը սափրած է, ցածի շուրթի վրա թողած է մի մատնաչափ մորուք. բեղերը խնամքով սանրած են: Հանդարտ քայլերով մոտենում է Օվսաննային և ձեռը մեղմիկ դնում է նրա ուսի վրա): Բարև, շնորհավորում եմ։
ՕՎՍԱՆՆԱ. (Ուրախ ցնցվելով, խաղն ընդհատում է և ոտքի ելնում): Դո՜ւ ես։
ԺՈՐԺ. Չէի՜ր սպասում այդպես վաղ, (Սեղմում է Օվսաննայի ձեռը ամուր): Ծաղիկների փունջը բերեցի՞ն։
ՕՎՍԱՆՆԱ. Ոչինչ չեմ ստացել։
ԺՈՐԺ. (Ձեռնոցները հանդարտ հանելով): Անպիտաններ, միշտ այդպես անճիշտ են։ Բայց ես քեզ համար ավելի թանկագին նվեր եմ բերել։ (Ձեռնոցները գցում է ամուր գլխարկի մեջ, գլխարկը դնում է մեջտեղի սեղանի վրա):
ՕՎՍԱՆՆԱ. Երևի, մի ուրախալի լո՜ւր։ (Անհամբեր): Հապա, հապա։ Նստի՛ր։
ԺՈՐԺ. (Հառաչելով): Այն բարդ խնդիրը, որ ինձ արգելում էր մեր ամուսնության օրը նշանակելու, վերջապես լուծվեց: (Հանդարտ նստում է):
ՕՎՍԱՆՆԱ. Հո՛ւսով եմ բարեհաջող։ (Նստում է ժորժի մոտ):
ԺՈՐԺ. Այո։ Գոնե այնքան, որ ես այժմ կարող եմ քեզ համարել