Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/325

Այս էջը հաստատված է

մարդ է։ Հայացքը խիստ է, քայլվածքը ծանր, հպարտ, ձայնը խրոխտ: Հագած է լայն սյուրտուկ, լայն վարտիք, օսլայած շապիկ ծալած օձիքով: Արամազդին): Գնում ես էլի։ (Հեգնական տոնով, որի մեջ լսվում է բարկություն): Լավ, լավ, գնա, ո՞վ է քեզ զոռով պահում։ Բայց ասա

տեսնեմ, շնորհակա՞լ ես հեռանում ինձանից, թե՞ անշնորհակալ։
ԱՐԱՄԱԶԴ. (Առողջ և ամուր կազմվածքով տղամարդ է, խելոք, տոնական, համարձակ դեմքով: Սև բարակ բեղեր, կարճ խուզած մորուք, ամուր սեղմված շրթունքներ: Հագնված է շատ պարզ, բայց մաքուր: Ձևերն ազատ են և զերծ
հաճոյանալու ձգտումից): Անշնորհակալ լինելու իրավունք չունիմ։ Ես ձեզանից վատություն չեմ տեսել։
ԱԹԱՆԵՍ. (Նստելով գահավորակի վրա ծանր ու բարակ, հանում է գրպանից «տերողորմյան», ցույց տալով Արամազդին դիմացի բազկաթոռը): Ասա, տեսնենք, ո՜ւմ մոտ ես մտել։
ԱՐԱՄԱԶԴ. (Նստում է գդակը ձեռքին): Ոչ ոքի։
ԱԹԱՆԵՍ․ (Ունքերը վեր բարձրացնելով): Չես ծառայելու, հե՞։
ԱՐԱՄԱԶԴ. Ո՛չ։
ԱԹԱՆԵՍ. Հապա՞։ Հույսդ ինչի՞ վրա ես դրել։
ԱՐԱՄԱԶԴ. Իմ աշխատասիրության և եռանդի։
ԱԹԱՆԵՍ․ Դրանցով փոր չի՛ կշտանալ։ Փող, բա՞ն։
ԱՐԱՄԱԶԴ. էհ, մի քիչ ունիմ։
ԱԹԱՆԵՍ. Լավ, լավ, դե որ ունիս, կարող ես մի լավ խանութ բաց անել։ Կոշիկների խանութ բաց արա, կոշիկների։
ԱՐԱՄԱԶԴ. Արդյունաբերական — գործարանական քաղաքում միայն ծույլերն ու անդամալույծներն են խանութում նստում։
ԱԹԱՆԵՍ. Հապա ի՞նչ ես ուզում անել։
ԱՐԱՄԱԶԴ. Ես մի ընկերություն եմ կազմել։
ԱԹԱՆԵՍ. (Զարմացած): Ի՜նչ, ընկերությո՞ւն։
ԱՐԱՄԱԶԴ. Այո:
ԱԹԱՆԵՍ. Անո՞ւնը։