Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/330

Այս էջը հաստատված է

ԱՐԱՄԱԶԴ. (Գալիս է աջ կողմի առաջին դռներով մի գրիչ ձեռում, գլխաբաց): Ներեցեք, օրիորդ, հայրիկը խնդրում է այստեղ չնվագել։ (Գնում է նույն դռներով ետ):

ՕՎՍԱՆՆԱ. (Սամվելին) Տեսար։ (Մի քանի ակորդներ ևս տալով, խաղն ընդհատում է, վեր է կենում, վերցնում փունջը և հրճվանքով նայում, հոտ առնում):
ՍԱՄՎԵԼ. (Դադարում է նվագել, գրգռված): Այդ անտանելի է, ուղղակի պատիժ։ Այս տանը ոչինչ չի կարելի սովորել։
ՆԱՌԳԻԶ․ Մի նեղանար, որդի, հայր է, պետք է հարգել։ (Վեր է կենում):
ՍԱՄՎԵԼ. Ա՜հ, հարգել, հարգել, իսկ իմ հոգու պահանջները չպիտի՞ հարգել։ Հասկացի՜ր, մայր, ես երաժշտությունը պաշտում եմ։
ՕՎՍԱՆՆԱ. Լավ, մի՛ վրդովվիր, ճաշից հետո կկրկնենք։
ՍԱՄՎԵԼ. Ոչ, ես ասել եմ և ասածս պիտի կատարեմ։ Միևնույնն է, այս քաղաքում ոչինչ չի կարելի սովորե։ Իմ փրկությունը կամ մայրաքաղաքն է, կամ արտասահմանը։ Այս մթնոլորտում ես խեղդվում եմ։
ԼԵՎՈՆ. Իսկ ես արդեն խեղդվել եմ։ (Գալիս է խորքի դռներից։ Հիվանդոտ, թուլակազմ երիտասարդ է, նոսր մազերով, նոսր ունքերով, թերթերունքները թափված: Հագած է շատ լավ կարված մոխրագույն հագուստ:Ձեռերը ծածկված են բարակ սև ձեռնոցներով, որոնց երբեք չի հանում։ Թույլ-թույլ նստում է բազկաթոռներից մեկի վրա):
ՆԱԲԳԻԶ. (Նայել է Լևոնին բարեկցությամբ և տխուր դեմքով այն վայրկյանից, երբ նա երևացել է): Այսօր գույնդ լավ է։
ԼԵՎՈՆ. (Ներվային): Լավ, մի՛ կրկնիր միևնույն երգը ամեն օր։ Ձանձրալի եք ամենքդ։ Ինչ ես հառաչում ու թթված դեմքով նայում ինձ։ Ո՜ւֆ, ե՞րբ պետք է ազատվեմ այդ հսկողությունից։ (Դառնում է Սամվելին): Իսկ քո ջութա՜կը։ Օօ, ի՜նչ ուրախությամբ ես նրան կփշրեի և վառարան կգցեի։ Առավոտից մինչև կես գիշեր ներվերս