Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/331

Այս էջը հաստատված է

սղոցում ես։ Մարդ կարող է ուղղակի խելագարվել այս տանը։

ՍԱՄՎԵԼ. Տեսնո՞ւմ ես, մայրիկ, ամեն կողմից բողոք և արգելք։ Թույլ տուր ինձ գնալ, թույլ տուր։
ՆԱՐԳԻԶ․ Լավ, այսօր Ժամանակը չէ այդ մասին խոսելու, մի՛ թունավորիր մեր ուրախ օրը։
ՍԱՄՎԵԼ. Ա՜հ, բռնակալներ։ (Արագ քայլերով գնում է խորքի դռներով՝ ջութակը տանելով):

ՏԵՍԻԼ 9

ՆՈԻՅՆՔ, առանց ՍԱՄՎԵԼԻ

ԼԵՎՈՆ, Թողեք գնա, ի՜նչ եք արգելում։

ՆԱՐԳԻԶ․ Մեկին թողեցի, շատ բախտավորվեցի, որ մյուսին էլ Թողնեմ։ (Հառաչում է):
ԼԵՎՈՆ․ (Գրգովելով)։Ի՞նչ ես ուզում ասել դրանով, աա՞. ի՞նչ, պատասխանի՛ր, մի՛ հառաչիր ու գլուխդ շարժիր խորհրդավոր։
ՆԱՐԳԻԶ․ Լավ։ Ես մեղա աստծու, որդի, կլսեմ, միայն դու։ մի՛ չարանար։
ԼԵՎՈՆ․ Ուզում ես ասել, որ ես քեզ ձանձրացրե՛ լ եմ, այո՞ ։ Սպասիր, սպասի՛ր, շատն անցել է, քիչն է մնում։Կազատվիս ինձանից, քիչ նախատիր ինձ մտքումդ։
ՆԱՐԴԻ․ (Ապշած): Ե՞ս եմ քեզ նախատում։ Օվսաննա, ինչե՞ր է ասում եղբայրդ։
ՕՎՍԱՆՆԱ. Լևոն, դու անարդար ես։ Մայրիկը սչ ոքի այս տանն այնքան չի սիրում, որքան քեզ։
ԼԵՎՈՆ.Հենց այդ է, որի դեմ ես բողոքում եմ։ Թոզ կորչի ծնողական սերը, չեմ ուզում։ (Վեր է կենում):
ՕՎՍԱՆՆԱ․ (Հանդիմանորեն): Լևո՜ն...
ՆԱՐԳԻԶ․ (Մեկուսի): Աստված իմ, ինչե՞ր եմ լսում։
ԼԵՎՈՆ․ Օվսաննա, դրանք չեն Հասկանում, դու պիտի Հասկանաս։ Լսիր, ինչ որ այդ մարդիկ անվանում են ծնողական սեր, եսամոլություն է։ Այո, այո, եսամոլություն,