Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/333

Այս էջը հաստատված է

ԼԵՎՈՆ. Հեռու տարեք ինձնից ձեր աստծուն։ Ո՞վ է նա, ես նրան մինչև օրս չկարողացա ճանաչել։

ՆԱՐԳԻԶ. (Սարսափած) Որդի՜...
ԼԵՎՈՆ. Այո, այո, չեմ ճանաչում։ Նա ինձ համար օտար է, բոլորովին օտար... ես ատում եմ նրան...
ՕՎՍԱՆՆԱ. Լևո՜ն։
ՆԱՐԳԻԶ․ Ես չեմ կարող իմ հարազատ որդուց լսել այդպիսի բաներ։ Դա սրբապղծություն է, օօ, սրբապաղծություն։ (Ականջները փակելով գնում է խորքի դռներով):

ՏԵՍԻԼ 10

ԼԵՎՈՆ և ՕՎՍԱՆՆԱ

Մի քանի վայրկյան լռություն:

ԼԵՎՈՆ. (Ընկճված, գունատ, մոտեցել է դաշնամուրին, արմունկները դրել է նրա վրա և երեսը ձեռներով ծածկել):

ՕՎՍԱՆՆԱ․ (Կամացուկ մոտենում է Լևոնին և թևը բռնում): Լևոն։
ԼԵՎՈՆ. (Գլուխը բարծրացնում է): Ախ, Օվսաննա, գանգիս մեջ ինչ-որ ցավ եմ զգում։
ՕՎՍԱՆՆԱ. Ոչինչ, կանցնի, կառողջանաս։
ԼԵՎՈՆ. (Գլուխը հուսահատաթյամբ շարժելով): Ոչ, Օվսաննա, չեմ առողջանալ, իմ բանը պրծած է։ Խեղճ մայրիկ, ես վիրավորեցի նրան։
ՕՎՍԱՆՆԱ. Գնա, հանգստացիր, Լևոն, դու չպիաի հուզվիս։
ԼԵՎՈՆ. (Ուշքը ժողովելով): Իրավունք ունիս։ Ես չպիտի թունավորեմ ձեր կյանքը։ Եթե Ժորժը գա, ուղարկիր իմ սենյակը: (Թույլ քայլերով գնում է խորքի դռներով):
ՕՎՍԱՆՆԱ. (Տխուր նայացքով նայում է Լևոնի ետևից): Խեղճ եղբայր, նա կմախք է դարձել։

ՏԵՍԻԼ 11

ՕՎՍԱՆՆԱ և ԱՐԱՄԱՋԴ

ԱՐԱՄԱԶԴ. (Գալիս է աջ կողմի առաջին դռներից, գլխարկը ձեռքին): Օրիորդ, թույլ տվեք ձեզ մնաք բարև ասելու: ՕՎՍԱՆՆԱ. (Մտքերից սթափվելով): Աա, դուք գնո՞ւմ եք։