Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/336

Այս էջը հաստատված է
ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ

Արամազդ Աղավելյանի բնակարանը: Հասարակ կահավորված սենյակ: Երեք դռներ, աջ կողմինը դեպի Նոյիմզարի և Լեյլիի բնակարանը, խորքինը դեպի նախասենյակ, ձախինը դեպի Արամազդի ննջարանը: Աջ պատի առջև փոքրիկ թախտ էժանագին գորգով ծածկված, առջևը սեղան: Թախտի գլխին, պատի վրա հասարակ հայելի: Խորքի պատի առջև, դեպի աջ անկյուն, ճաշի սեղան, սպիտակ մաքուր սփռոցով ծածկված, քովը պահարան ամանեղենի համար: Ձախ պատի առջև գրասեղան, վրեն մատյաններ, համարակալ և այլն: Գրասեղանի գլխին, պատի վրա մի մեծ քարտեզ նավթահողերի:

Դռները վարագույրներ չունեն: Հատակի վրա մի հասարակ կապերտ: Մի քանի վիեննական դեղնագույն աթռոներ: Ընդանրապես անչքություն և մաքրություն:

ՏԵՍԻԼ 1
ՆՈՅԻՄԶԱՐ և ԼԵՅԼԻ

ՆՈՅԻՄԶԱՐ. (Վարագույրը բարձրանալիս, թախտի վրա նստած, ձեռով կար է անում: Մի քանի վայրկյան լռությունից հետո հանկարծ զայրանում է): Չեմ կարող մոռանալ