Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/338

Այս էջը հաստատված է

ՆՈՅԻՄԶԱՐ. Ինչո՞ւ հարուստը դիպչելիս սոուսը չի թափվում, հենց աղքատը դիպչելիս է թափվում։

ԼԵՅԼԻ. Որովհետև այդ երևկո մեր հագուստը ամենահարմարն էր կեղտոտվելու համար։ Մենք այդ հասարակության մեջ նմանվում էինք կարկատանի։ Ահ, չթողեցիր կարդալ։ (Գիրքը ծալում է, վեր է կենում և հարուստ մազերն ուղղում հայելու մեջ):
ՆՈՅԻՄԶԱՐ. Կարկատան, այ, լավ ասացիր։ Մենք, չունևորներս իսկ-որ կարկատաններ ենք։ Բայց ոչինչ, աստված ողորմած է, մի օր բախտն իր երեսը մեզ էլ կդարձնի։ (Վեր է կենում, ժողովում է կարը, տանում է աջ դռներով իր սենյակը, թողնում է այնտեղ և իսկույն ետ է գալիս):


ՏԵՍԻԼ 2



ՆՈԻՅՆՔ և ԱՐԱՄԱԶԴ


ԱՐԱՄԱԶԴ. (Արագ քայլերով գալիս է խորքի դոներով: Հագած է հին, նավթոտ պիջակ, երկայն կոշիկներ: Ձեռներն ու երեսը փոքր ինչ մրոտ են: Անմիջապես մոտենում է գրասեղանին): Շամիլն եկե՞լ է։ (Դուրս է բերում պիջակի գրպանից դեղնած թղթի մեջ փաթաթած մի բուռը նավթահող և դնում է գրասեղանի վրա):
ԼԵՅԼԻ. Ոչ։ Լվացվելու՞ ես։
ԱՐԱՄԱԶԴ. Չարժե։ (Նստում է գրասեղանի քով և սկսում է պարապել):
ՆՈՅԻՄԶԱՐ. Ինչ նոր լուրեր ես բերել մեզ համար: (Մոտենում է գրասեղանի քով նստում):
ԼԵՅԼԻ. (Նորից վերցնում է գիրքը և շարունակում է կարդալ);
ԱՐԱՄԱԶԴ. (Գրչի ծայրով ցույց տալով գրասեղանի վրա դրած նավթահողը): Այ, տես, եթե բան հասկանում ես։
ՆՈՅԻՄԶԱՐ. (Հետաքրքրված վերցնում է նավթահողը նայում է,հոտ քաշում): Այս փորվող հորի՞ցն է, լավ նշաններ է տալիս:
ԱՐԱՄԱԶԴ. Անսպասելի լավ։
ՆՈՅՒՄԶԱՐ. Ֆանտան կլինի՞։