Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/34

Այս էջը հաստատված է


ՏԵՍԻԼ Դ.



ՆՐԱՆՔ և ՀԵՂԻՆԵ



ՀՈՌՈՄ. Աղջիկս, ի՞նչ է պատահել, որ այդպես...
ՀԵՂԻՆԵ. Ոչինչ, եկել եմ ձեզ այցելելու։
ԳԱՐԵԳԻՆ. Բայց դու գունատ ես, հազիվ կարողանում ես ոտքի վրա կանգնել։ Ասա՛, ի՞նչ է պատահել։ Դու լռո՞ւմ ես, չե՞ս ուզում իմ մոտ բաց անել քո վիշտը։ Բավական է, Հեղինե՛, որքան թաքցրիր, ես այժմ գիտեմ քո դրությունը, իսկույն ուզում էի քեզ մոտ գալ: Աա՜, դու հառաչա՞նքդ անգամ զսպում ես։
ՀԵՂԻՆԵ. (Խեղդված ձայնով) Գարեգին, ես դժբախտ եմ։ (Ուժասպառ նստում է բազկաթոռի վրա և, երեսը ձեռների մեջ թաքցնելով, աշխատում է զսպել հեծկլտանքը):
ԳԱՐԵԳԻՆ. Դու չափազանց հուզված ես։ Նախ և աոաջ քեզ հարկավոր է հանգստություն, ես իսկույն իմ սենյակից մի թեթև դեղ կբերեմ։ (Ուզում է գնալ):
ՀԵՂԻՆԵ. Ոչ. մի՛ գնա, անցավ, այժմ հանգիստ եմ, թույլ տուր միայն, որ շունչս ժողովեմ... ես կարող եմ խոսել, թողեք, որ խոսեմ։ Մի ամբողջ օր է լուռ եմ, սիրտս եռում է ու բորբոքում։ Օօ՜, վատ է, վատ է իմ դրությունը։ Նա ինձ խաբում է: Նա իմ հավատարմությունը, իմ սերը, իմ անձնվիրությունը զոհում է ուրիշներին։ Ո՛չ, այլևս չեմ կարող դիմանալ այս ամոթալի վիճակին։ Դա իմ ուժերից վեր է։ Սիրել և այնպես ատվել, հավատալ և այնպես մոլորվել, արհամարհվել, ոտնատակ լինել, ծաղրի ու ծիծաղի առարկա դառնալ — անտանելի է։ Կարծես, խելագարվում եմ, ուղեղս մթնում է և պղտորվում։ Մա՛յր, եղբա՛յր, оգնեցե՛ք ինձ, տվեք մի խորհուրդ ձեր թշվառ Հեղինեին։ (Հեծկլտում է):
ՀՈՌՈՄ. Խուլանա ու կուրանա քո մայրը (ուզում է փաթաթվել Հեղինեի պարանոցին):
ԳԱՐԵԳԻՆ. Համբերիր, մի ավելացնի նրա հուզմունքը։ Թող սրտի դառնությունը արտահայտի և հանգստանա։
ՀԵՂԻՆԵ. Հանգստանա՞մ, երբեք, երբեք իմ սիրտը չի հանգստանա։ Արյունս մրրկում է, աչքերս մթնում են, երբ