Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/341

Այս էջը հաստատված է

ՆՈՅԻՄԶԱՐ. (Ոգևորված): Կեցցե իմ եղբայր Արամազդը։ (Խմում է):

ԱՐԱՄԱԶԴ. Ես վարձեցի ձեզ համար նոր բնակարան։
ՆՈՅԻՄԶԱՐ. Մի՞թե։ Ահա մի օրվա մեջ այսքան ուրախալի լուրեր։ Ո՞րտեղ վարձեցիր։
ԱՐԱՄԱԶԴ․ Ալաջալյանի նոր շինած տանը։ Վեց սենյակ բոլոր հարմարություններով։ Երկու շաբաթից կտեղափոխվենք։
ՆՈՅԻՄԶԱՐ. (Ուրախությունից կարմրել է): Վեց սենյակ, բոլոր հարմարություններով։
ԱՐԱՄԱԶԴ. (Անտարբեր): Եվ էլեկտրական լույսով։
ՆՈՅԻՄԶԱՐ․ Մինչև անգամ էլեկտրական լո՞ւյս։ Ուրեմն, նոր կահ-կարասի էլ, այո՞, խոմ չի կարելի այս մաշված աթոռները լուսավորել էլեկտրական լույսով։
ԱՐԱՄԱԶԴ․ (Նույն անտարբերությանը): Ես պատվիրեցի գահավորակ, բազկաթոռներ, պահարաններ, բոլորը, ինչ-որ հարկավոր է․․․
ՆՈՅԻՄԶԱՐ․ Իսկ ծառա՞։
ԱՐԱՄԱԶԴ․ Ինչ միամիտ կնիկ ես, Նոյիմզար... էլեկտրական լույս և ծառա չունենա՞լ։
ՆՈՅԻՄԶԱՐ․ (Ուրախությունից վեր թռչելով): Լեյլի, ես ոչինչ չեմ կարող ուտրել։ Վեց սենյակ, էլեկտրական լույս, ծառա, բազկաթոռներ։ (Արամազդին): Կարմիր գույնով, կարմիր գույնով պիտի պատվիրեիր կահ-կարասին, որ մեր թշնամիների աչքը ծակի։ Ահ, ամեն բանից առաջ
հյուրասենյակը պիտի սարքել։ Մի մեծ գրամաֆոն կառնեմ, կդնենք լուսամուտի մոտ և օրը մինչև երեկո կածենք, թող ամբողջ փողոցը լսի։ Օօ, սպասիր, ամբարտավանի աղջիկ, ամբարտավան, մենք էլ մերը կասենք։
ԱՐԱՄԱԶԴ․ Ես կշտացա։ (Վեր է կենում): Քանի՞ ժամն է: (Նայում է յուր ժամացույցին): Օօ, դեռ ժամանակ շատ կա, կարող եմ էլի պարապել։ (Նորից նստում է գրասեղանի քով, գրում, հաշվում և այլն):
ԼԵՅԼԻ. (Սեղանը ժողովում է, մի քանի կեղտոտ ամաններ տանում է խոճանոց խորքի դռներով):
ՆՈՅԻՄԶԱՐ. Ահ, հավատալս չի գալիս։ Հիմա կարող եմ նոր