Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/346

Այս էջը սրբագրված է

ԱՐԱՄԱԶԴ․ Այդպես, մեկ էլ տուր զանգակը, հետո բաց կանեմ։ (Դարձյալ զանգակ):

ԱՐԱՄԱԶԴ․ Հի շատ է շտապում։ (Գնում է խորքի դռներով):

ՏԵՍԻԼ 5

ՆԱՐԳԻԶ և ԱԹԱՆԵՍ

ԱԹԱՆԵՍ. (Գալիս է խորքի դռներով, Արամագդի ուղեկցությամբ: Նկատելի նիհարել է և գունատվել: հագնված է այնպես, ինչպես առաջին արարվածում: Գլխարկը ծանրաշարժ վերցնելով, ձեռնափայտը ձեռին)։ Զարմանում ես, հե՞, որ եկել եմ։ (Նայում է աջ ու ձախ):

ԱՐԱՄԱԶԴ. Իհարկե, ո՞վ կարող է սպասել այս պատվին։ Համեցեք, պարոն Աթանես։ (Աթոռ է ցույց տալիս թախտի քով): Տվեք ինձ ձեր գլխարկն ու ձեռնափայտը։
ԱԹԱՆԵՍ. (Տալիս է գլխարկն ու ձեռնափայտը): Էհ, եկա ձեր նոր ընկերությունը շնորհավորելու։ Էլի ինչ-որ լինի, մեր Արամազդն ես, ծառայել ես ինձ։ (Ծառայել բառը շեշտում է առանձին): Հը՜ը, ա՞յս է ձեր գրասենյակը։ (Նստում է):
ԱՐԱՄԱԶԴ. Ոչ, պարոն Աթանես, այս իմ բնակարանն է։ գրասենյակը կբացվի էգուցվանից։ (Աթանեսի գլխարկն ու ձեռնափայտը դնում է անկյունում, ետ է գալիս):
ԱԹԱՆԵՍ. էա՛վ, լա՛վ, շատ լավ, հը՜ը: (Նայում է շուրջը):
ԱՐԱՄԱԶԴ. (Նստելով Աթանեսի դեմ): Ինչ կհրամայեք, պարոն Աթանես։
ԱԹԱՆԵՍ. Ի՜նչ կարող եմ հրամայել (կծու նեգնությամբ) հե. հիմա դու ինքդ էլ հրամայող ես դարձել։
ԱՐԱՄԱԶԴ․ ճշմարիտ է։ Արդեն հրամանիս տակ ունիմ հինգ գործակատար և շուտով կունենամ քսանուհինգ։
ԱԹԱՆԵՍ. (Զսպելով իր վրդովմունքը)։ Լավ, լավ, ունեցիր, ով է ասում։ (Նայում է դիմացի պատին քարշ արած քարտեզին): Այն ի՞նչ քարտեզ է, աչքս լավ չի տեսնում։
ԱՐԱՄԱԶԴ. Այդ, պարոն Աթանես, Ապշերոնյան թերակղզու նավթահողերի քարտեզն է։