Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/349

Այս էջը սրբագրված է

ԱԹԱՆԵՍ. (Զսպված կատաղությամբ): Ոչ ծախել եմ ուզում ոչ կապալով տալ...

ԱՐԱՄԱԶԴ. Ներեցեք, ես ձեզ... չեմ հավատում։
ԱԹԱՆԵՍ.. (Ուզում է հարձակվել): Ձայնդ կտրիր, գյադա:
ԱՐԱՄԱԶԴ.(Սառը և խորը հանդիմանական): Պարո՛ն Աթանես։ (Լռություն):
ԱԹԱՆԵՍ. (Ինքն իր հետ կռվել է, որ զսպի իրան): Տուր ինձ գլխարկս ու փայտս: Դու պատվել չգիտես այն մարդուն,որի հացով ապրել ես տասնուհինգ տարի: Անպատկառ:
ԱՐԱՄԱԶԴ. (Տակավին սառը, բայց յուրաքանչյուր բառը շեշտելով): Ես ձեր հացով չեմ ապրել...
ԱԹԱՆԵՍ. Սուտ ես ասո՜ւմ, ես եմ քեզ մարդ դարձրել, ե՛ս...
ԱՐԱՄԱԶԴ. (Դառն ծիծաղ): Դո՜ւք եք ինձ մարդ դարձրել...
Տասնուհինգ տալփ ծառայել եմ շան հավատարմությամբ և պահպանել եմ ձեր շահերն այնպես, ինչպես ձեր հարազատ որդին չէր պահպանիլ։ Ձեր պատճառով ինձ նախատել են, անպատվել, հայհոյել։ Ձեր կոպեկների համար ես մինչև անդամ ծեծելու ծեծվել եմ, անքուն գիշերներ անցկացրել։ Երբեք չեմ մոռանալ այն օրը... Մորս դագաղը այս սենյակում դրած, ես քամու և ցրաի տակ
նավից ապրանք էի ընդունում ձեր հրամանով։ Արտաքուստ զսպելով, ստիպված էի վիշտս խեղդել և քո հաշիվներն անել։ Եվ այսօրէ այս բոլորից հետո ես շինական եմ, գյադա, անպատկառ, իսկ դուք աղա եք... Պարոն Աթանես, գութ ունեցեք դեպի ուրիշները գոնե այժմ,երբ ինքներդ կարոտ եք գթության։
ԱԹԱՆԵՍ.(Տակավին գրգռված): Ես ոչ ոքի գթությանը կարոտ չեմ։
ԱՐԱՄԱԶԴ. (Կանգ առնելով): Կեղծում եք, կարոտ եք...
ԱԹԱՆԵՍ. Տուր ինձ գդակս ու փայտս։
ԱՐԱՄԶԴ. (Չի կատարում Աթանեսի ասածը):
ԱԹԱՆԵՍ.(Ձայնը բարձրացնելով): Տուր ինձ գդակս ու փայտս։ Ես քեզ հրամայում եմ։
ԱՐԱՄԱԶԴ. (Հանդարտ մոտենում է, վերցնում է գդակն ու փայտը բերում): Համեցեք։