Դու ինձ անվերջ նախատում ես, Օվսաննան չի ուզում ինձ օգնել, լուռ ու տխուր շրջում է սենյակից սենյակ։ Այս տուն չէ, այլ դժոխք, երաժշտությունն այստեղ գործ չունի։
ՆԱՐԳԻԶ․ Որդիական սհր չկա քո սրտում, սեր, այս ասա։
ՍԱՄՎԵԼ. Մայրիկ, հարյուր անգամ ասել եմ, որ իմ որդիական սերն էլ, եղբայրա կանն էլ, բոլոր իմ զգացմունքները աքստեղ են, ահա։ (Ձեռով զարկում է ջութակի տուփին
ՆԱՐԳԻԶ․ Հաա՞։ Դե որ այդպես է, գնա՝, որդի, գնա՛, ես քեզպահել չեմ կարող։ Խելքը գլխին մարդն այդ խոսքերը չէր ասիլ։ (Նստում է վրդովված):
ՍԱՄՎԵԼ. Աստված իմ, ես ինչպե՞ս բան հասկացնեմ սրանց,ի՞նչ ասեմ։
ՆԱՐԳԻԶ․ Լսել էի, որ ջահել տղերքը սիրահարվում են անառակ աղջիկների վրա ու իրանց ծնողներին թողնում,փախչում, բայց որ փայտի կտորի վրա սիրահարվին-այս չէի լսել։
ՍԱՄՎԵԼ. (Դաոնոլթյամբ): Փայտի կտո՜ր։ Կարելի է խելագարվել ուղղակի այդ խոսքերից։ (Հուսահատ): Մնաոբարով, մայրիկ։ (Ուզում է գնալ):
ՆԱՐԳԻԶ․ Համբերիր, ո՞ւր ես վազում դատարկ գրպանով։Ինչքա՞ն է հարկավոր քեզ ամսական։
ՍԱՄՎԵԼ․ Ես ապրելու եմ շատ համեստ։ Կաշխատեմ հիսունռուբլուց ավել չծախսել։
ՆԱՐԳԻԶ․ (Վեր է կենում, գրպանից փողամանը ճանելով);Ո՞րտեղ ես սենյակ վարձել։
ՍԱՄՎԵԼ. Առայժմ հյուրանոցում։
ՆԱՐԳԻԶ․ (Տալիս է մի հարյուրանոց թղթադրամ): Վերցրու, այս է ունեցած-չունեցածս։ Հետո տեսնենք ինչ կլինի։ Բայց հորիցդ փող չխնդրես, կբարկանա։
1ՍԱՄՎԵԼ. (Փողը վերցնելով): Շնորհակալ եմ։ (Համբուրում է մորը):
ՆԱՐԳԻԶ. (Զգացված): Քանդվում է մեր բունը, քանդվում է։
ՍԱՄՎԵԼ. Մայրիկ, մի' վշտանար, եթե մի օր ես մարդ պիտի դառնամ, իմԶԶացիր որ միայն սրանով (ցույց է տալիս ջութակը