Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/362

Այս էջը սրբագրված է

զբաղեցնում այս րոպեիս։ Ես կկամենայի քեզ հետ խոսել քո հոր գործերի մասին։ Ասում են...

ԼԵՎՈՆ. (Ընդհատելով մոր մի խոսքը): Ի՞նչ, ավելի կարևո՞ր բան։ Իմ հոր գործերը քեզ ավելի են զբաղեցնում, քան իմ կյաը՜քը... (Ոտքի է ելնում):
ԺՈՐԺ. Աա, դու արդեն սկսում ես ձանձրալի դառնալ: Գնա, մտիր անկողին։ (Սկսում է անցուդարձ անել, միշտ նայելով խորքի դռներին):
ԼԵՎՈՆ. էգոիստ, զադրելի էգոիստ, դու գիմնազիստ ժամանակդ էլ անսիրտ էիր։ Հասկացիր, ապուշ, հասկացիր, մինչև այժմ այս քայքայված, ախտավոր շինվածքի մեգ մի առողջ կետ կար։ Այ (զարկում է իր ճակատին), այստեղ։ Այժմ այս էլ է փտում, հասկանում ես թե չէ, այս էլ։ Ես զգում եմ, զգում և տանջվում։ (Հուզված անցուդարձ է անում): ԺՈՐԺ.
ԼԵՎՈՆ. Լռի՛ր, ատում եմ այդպես խոսողներին, ինչպես կամավոր ստրուկների։ Ի՞նչ եք ձեր ողորմելի թաթերով կպել կյանքին, ինչպես եղկելի որդերը ծառի խոնավ բնին։ (Կանգ է տոնում, դոդալով): Տո՛ւր, տո՛ւր ինձ այդ թույնը, ասում եմ, դա միակ բարիքն է, որ կարող է անել քեզ նման մի եսամոլ։ Չե՛ս տալիս, ասա՛ , չե՞ս տալիս։
ԺՈՐԺ. Ես քեզ համար իմ անունը վտանգի ենթարկել չեմ կարող:
ԼԵՎՈՆ. Ասա, ուրեմն, չե՞ս տալիս։ Դե, կե՜ր... (Կատաղած հարձակվում է Ժորժի վրա և ուզում է նրան խեղդել):
ԺՈՐԺ. (Աշխատելով օձիքն ազատել): Լեո՜ն, Լեո՜ն, ի՞նչ ես անում, խելքի եկ: Ահ, նա խելագարվեց։ (բարձր ձայնով): Ջավա՜դ, Նունուֆա՜ր... (Երկյուղից գունատվել է):