Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/363

Այս էջը սրբագրված է


ՏԵՍԻԼ 5


ՆՈԻՅՆՔ, ԶԱՎԱԴ, ՆՈՒՆՈՒՖԱՐ, ՕՎՍԱՆՆԱ, և մյուսները
ՋԱՎԱԴ. (Վազում է ներս աջ կողմի երկրորդ դոներով): Վա՜յ։
(Ազատում է մորմին): Լևոն աղա...
ՆԱՐԳԻԶ. (Գալիս խորքի դռներով): Ա՜հ։
ՕՎՍԱՆՆԱ. (Գալիս է խորքի դռներով): ի՞նչ պատահեց։
ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Գալիս է խորքի դռներով):
ԱԹԱՆԵՍ. (Գալիս է աջ կողմի առաջին դռներով): Այդ ի՜նչ գոռոց է:
ԱՐԱՄԱԶԴ. (Գալիս է աջ կողմի առաջին դռներով):
ԼԵՎՈՆ. (Բաց է թողել Ժորժի օձիքը: Դողում է ոտքից մինչև գլուխ: Շնչասպառ: Աշխատում է ուշքը ժողովել): Ա՜հ... ա՜հ։ (ճակատին զարնելով): Այստեղը, այստեղն է մեղավորը... դատարկվում է... չորանում է։ (Կատաղելով ամենքի դեմ): Հեռացե՛ք, մի՛ մոտենաք ինձ... դուք գարշելի եք։
ԱՐԱՄԱԶԴ. (Մոտենում է Լեոնին): Լևոն, մի՛ հուզվիր, խնդրում եմ։
ԼԵՎՈՆ. (Հենվելով Արամազդի ուսին): Ահ Արամազդ, ղրանք անասուններ են... Դու ես իմ միակ բարեկամը... Թող սատկեն դրանք...
ԱԹԱՆԵՍ. Տարեք անբախտին իր սենյակը։
ԼԵՎՈՆ. (Աթանեսին): Անբախտը դու ես ծերունի։ (Արամազդին, որ գրկել է իրան): Թո՛ղ, թող ինձ։ (Դողդոջ քայլերով, ընդհանուր լռության մեջ գնում է խորքի դռներով):
ՆԱՐԳԻԶ. (Հուսահատված): Ողորմած աստված, ինչ մեղքերիս համար ես ինձ այսքան տանջում։ (Ջավադին և Նունուֆարին): Եկեք ինձ հետ, տանենք նրան իր սենյակը։
(Գնում է խորքի դռներով):
ՋԱՎԱԴ. (Գնում է խորքի դռներով):
ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Գնում է խորքի դռներով):
ԱԹԱՆԵՍ. (Արամազդին): Արի գնանք, արի, գործներս վերջացնենք։ Նրա բանը պրծած է: (Գնում է աջ կողմի առաջին դռներով):
ԱՐԱՄԱԶԴ. (Գնում է աջ կողմի առաջին դռներով, մի տխուր հայացք ձգելով Օվսաննայի և Ժոժմի վրա):