Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/364

Այս էջը սրբագրված է


ՏԵՍԻԼ 6



ՕՎՍԱՆՆԱ և ԺՈՐԺ


ՕՎՍԱՆՆԱ. (Վախեցել է Ժորժի մասին): Ի՞նչ էր անում նավ քեզ։
ԺՈՐԺ. Ուզում էր խեղդել, հազիվ ազատվեցի։ (Տակավին գունատ է ):
ՕՎՍԱՆՆԱ. Աստված իմ, աստված իմ, ի՞նչ է պատահում նրան: (Նստում է):
ԺՈՐԺ. Սովորական մի բան, որ հաճախ հետևանք է այդ տեսակ հիվանդության։
ՕՎՍԱՆՆԱ. Մի՞թե դեղ չկա բժշկելու:
ԺՈՐԺ. Միակ դեղը ինքնասպանությունն է։ Նա ինձանից թույն էր պահանջում, չհամաձայնվեցի գրել, կատաղեց և հարձակվեց վրես։
ՕՎՍԱՆՆԱ. (Զարմանալով և վրդովվելով): Միակ դեղը ինքնասպանությո՞ւնն է։ Եվ դու այդ ասում ես ինձ, նրա քրո՞ջը:
ԺՈՐԺ. Ինչ արած, նրա ճակատագիրն է։
ՕՎՍԱՆՆԱ. (Հանկածակի վեր կենալով): Լռիր,քո խոսքերից զարհուրելի ցրտություն Է փչում, լռիր:
ԺՈՐԺ. Պետք է ողջամիտ լինել, Օվսաննա, պետք է մտածել
նրանց մասին, որոնց վրա մահը դեռ չէ դրել իր դրոշմը։ Լևոնը կմախք է, պետք է այդ նեխվածքից ազատեք իր մերձավորներին:
ՕՎՍԱՆՆԱ. (Ականջները փակելով): Բավական է, բավական է,
ես չեմ կարող քեզ լսել։ Այդքան քարսրտություն քեզանից չէի կարող սպասել:
ԺՈՐԺ. Օվսաննա, եթե այդ շարժուն դիակի ձեռքին զենք լիներ, կսպաներ ինձ։ Ինչո՞ւ։ Բնության ո՞ր օրենքի հիման վրա։ Նա մահ է, ես կյանք։ Նա ատում է ինձ, ինչպե՞ս ես սիրեմ նրան կամ խղճամ։ Ահ, թողնենք այդ, խոսենք
մեր մասին։ Ասաայ ինձ, վերջացա՞ն քո պատրաստությունները։
ՕՎՍԱՆՆԱ. (Նայել է նրան երկարատև,զննող հայացքով):
ԺՈՐԺ. Ինչո՞ւ ես այդպես զննում։ Նո՞ր ես տեսնում ինձ։