Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/372

Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ

Արամազդ Աղավելյանի նոր բնակարանը:

Միանգամայն ժամանակակից, բայց առանց որոշ ճաշակի կահավորված սենյակ: Աջ պատի մեջ մի զույգ դռներ, որոնցից առաջինը տանում է Լեյլիի, իսկ երկրորդը Նոյիմզարի սենյակը: Ձախ պատի մեջ նույնպես մի զույգ դռներ, որոնցից առաջինը դեպի Արամազդի առանձնասենյակը, երկրորդը նախասենյակ: Խորքի պատի մեջ երեք բարձր լուսամուտներ:

Պատերի վրա նկարներ չկան: Աջ պատի վրա մի խումբ ինչ-nր լուսանկարներ: Ձախ պատի վրա մի մեծ հայելի: Միջին լուսամուտի վրա դրած է մի վանդակ, մեջը թութակ: Աջ լուսամուտի առջև, անկյունում մի գրամաֆոն, որի փողը, դարձած է դեպի փողոց: Ձախ պատի առջև գահավորակ, սեղան, կիսաբազկաթոռներ: Այս ու այնտեղ աչքի զարնող փայլուն, գույնզգույն էժանագին զարդեր:

Դաշնամուր չկա, վառարան նույնպես: Առաստաղից քաշ է արած էլեկտրական ջահ։