Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/374

Այս էջը հաստատված է

քոռ բախտ»։ Էհ, հենց մի գլուխ կողքդ ես քորում ծուռ քթովդ։


Գրամաֆոնը դադարում է:

ՆՈՅԻՄԶԱՐ. (Ուզում է նորից լարել):


ՏԵՍԻԼ 2


 


ՆՈԻՅՆՔ և ԼԵՅԼԻ



ԼԵՅԼԻ. (Գալիս է շտապով դրսի հագուստով, ձախ կողմի երկրորդ դռներով: Հագնված է ավելի լավ, բայց համեստ և ճաշակով): Ահ, մի՛ լարիր, Նոյիմզար, բավական է։ Հավաքվել են փողոցում, մեզ ծաղրում են։ Ասում են, «չտեսներ են»։

ՋԱՎԱԴ. (Մեկուսի): Սուտ չեն ասում։

ՆՈՅԻՄԶԱՐ. Շատ հարկավորս է, որ ասում են։ Նախանձից են ասում։

ԼԵՅԼԻ. (Խանգարում է լարել): Ոչ, ոչ, թող խնդրում եմ: (Ծածկում է լուսամուտի փեղկերը և գրամաֆոնի փողը դարձնում է դեպի սենյակ):

ՆՈՅԻՄԶԱՐ. Լավ, չուզեցի։ Ո՞րտեղից ես գալիս։

ԼԵՅԼԻ․ Օվսաննայի մոտից։ (Գլխարկը վերցնում է, դնում է բազկաթոռի վրա և, կանգնելով հայելու առջև, մազերն ուղղում է):

ՆՈՅԻՄԶԱՐ. Էլի՞։ Ես քեզ չասացի՞, որ Փրանգուլյանների տունը ոտ չդնե՞ս։

ԼԵՅԼԻ. Անկարելի է Օվսաննային մենակ թողնել։

ՆՈՅԻՄԶԱՐ. Շա՞տ ես ցավում հա՞։

ՋԱՎԱԴ. Դե, իհարկե, պետք է ցավել։ Նրանք այժմ համարյա թե աղքատ են։

ՆՈՅԻՄԶԱՐ. (Արագ դառնալով դեպի Ջավադը): Հը՞, դու դեռ այստե՞ղ ես։ Գնա բանիդ։

ՋԱՎԱԴ. Ե՛ս մեղա աստծու։ (Հեռանում է: Մեկուսի): Բա, բա, բա, բա, աստված ազատի թազա թխած խանումներից։ (Թութակին): Հիմար աշխարհ, քոռ բախտ։ (Գնում է ձախ կողմի երկրորդ դռներով