Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/377

Այս էջը հաստատված է

մոտս կնստես։ Փորձել եմ, որ ոտդ ինձ գալիս է։ Բարրիկուն քույրերի՜ս։ (Ընտանեբար ձեռ է տալիս Նոյիմզարին և Լեյլիին):


ԱՐԱՄԱԶԴ. Ինձ հարցնող չի՞ եղել։

ԼԵՅԼԻ. Ոչ։ (Դիմում է Արամագդին հետաքրքրությամբ, բայց աննկատելի, հետո աչքերով ուղեկցում է նրան մինչև դռները):

ԱՐԱՄԱԶԴ. (Շամիլ-բեգին): Սպասիր, հագուստս փոխեմ, գնանք։ (Արագ քայլերով գնում է ձախ կողմի աոաջին դռներով):


ՏԵՍԻԼ 5



ՆՈԻՅՆՔ առանց ԱՐԱՄԱԶԴԻ



ՇԱՄԻԼ-ԲԵԳ. (Նստում է գահավորակի վրա ծանր ու բարակ):

Քույր Նոյիմզար, նոր խաբար։

ՆՈՅԻՄԶԱՐ. (Վախեցած): Վիշկան այրվե՞լ է։

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. (Աչքերը չռելով): Ըմբո՞, ի՞նչ տամ, որ խեր խոսեք։ Ուրախ խաբար եմ ասում, սրտի մահլամ, մարդու հոդին փառավորող խաբար։ Նոմեր չորրորդն էլ սկսեցինք քաշել։ Գալիս է նավթը, գալիս աղբյուրի պես։ Օրական երեք հազար փութ, լավ է, չէ՞։

ՆՈՅԻՄԶԱԲ. (Ուրախ): Տեսնո՞ւմ ես, Լեյլի, հիմա դաշնամուր չառնելը անկարելի է։

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Բայց քույր Լեյլին չի ուրախանում։ (Լեյլիին):

Այդ ինչո՞ւ, հա՞։

ԼԵՅԼԻ. (Գալով բեմի կենտրոնը մտազբաղ): Ես ուրախ եմ, որ Արամազդին կլուբ եք տանում։ Նա երեկոները միշտ տանն է...

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Իհարկե պիտի տանել։ Բաս էլ ո՞ր օրվա համար ենք փող աշխատում, որ կլուբ էլ չգնանք։ Գիտե՞ք, քույր Նոյիմզար, հիմա մեր ընկերության անունը այնտեղ բերանից բերան է անցնում։ Հա՜յ գիտի, հա՜յ, որտե՜ղ էինք, որտե՜ղ հասանք. (ձեռը հանդիսավոր բարձրացնելով) Շամիլ֊բեգ Մելիք-Աղաջանով։ Նիփթա պռոմըշնիկ: Չէ, Արամազդը հարիֆ է։ Մին այն գրամաֆոն է, ինչ է,