ԱՐԱՐՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ
Դարձյալ Ֆռանգուլյանների բնակարանը: Նույն գրասենյակը: Այժմ չկան գորգերը և դաշնամուրը: Սենյակը զրկվել է և ուրիշ զարդերից, ուստի թվում է ամայի և մռայլ: Խորքի թախտը այժմ ծածկված է մի փոքրիկ հասարակ գորգով:
Ուշ գիշեր է: Բեմի վրա տիրում է կատարյալ մթություն: Վարագույրները լուսամուտների վրա իշեցրաձ են:
ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Վարագույրը բարձրանալիս գալիս է ուշ կողմի երկրորդ դռներով, մի ձեռում մի դատարկ չեմոդան, մյուսում մոմկալ վառած մոմով: Չեմոդանը դնում է բեմի խորքում, իսկ մոմկալը բերում դնում է աջ կողմի սեղանի վրա):
Բեմը լուսավորում է կիսով չափ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Աչքերն անքնությունից տրորելով, նայում է շուրջը: Նկատելով Նարգիզին թախտի վրա, բեմի խորքում, մոտենամ է և կամացուկ գարթեցնում): Խանում, խանում։
ՆԱՐԳԻԶ․ (Վարագույրը բարձրանալիս հագնված պառկած է