Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/390

Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 2

ՆՈՒՅՆՔ. ՍԱՄՎԵԼ ու ՆՈՒՆՈՒՖԱՐ

 

ՍԱՄՎԵԼ. (Գալիս է խորքի դռներով, պիջակը հագնելով, հետո փողկապը կապելով: Նունուֆարի, որ հետևում է նրան)։

Չեմոդանս մաքրե՞լ ես։

ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Գալիս է խորքի դռներով Սամվելի ետևից: Ցույց է տալիս պատի տակ դրած չեմոդանը): Այ։ Օրիորդին զարթեցնե՞մ։

ՍԱՄՎԵԼ. Այո՛։ Բեր այստեղ ճերմակեղենս։

ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Գնում է խորքի դռներով):

ՍԱՄՎԵԼ. (Ծնողներին): Դու՞ք ինչու համար եք այսպես վաղ զարթնել։ Հայրիկ, գնա պառկիր, ժամանակին ես քեզ կզարթեցնեմ։

ԱԹԱՆեՍ. Հա՛, կարգադրիր, որդի, ես բանի պետք չեմ։ Ահ, գլո՜ւխս։ (Գնում է աջ կողմի երկրորդ դռներով):

ՏԵՍԻԼ 3

ՆԱՐԳԻԶ, ՍԱՄՎԵԼ, մերթ ընդ մերթ ՆՈՒՆՈՒՖԱՐ

 

ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Բերում է խորքի դռներով ճերմակեղենի մի կապոց)։

ՍԱՄՎԵԼ. (Առաջ քաշելով մի աթոռ): Դի՛ր այստեղ։ (Չեմոդանը բերում է բեմի կենտրոնը և սկսում է ճերմակեղենը դարսել այնտեղ):

ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Գնում է հետ, խորքի դռներով):

ՆԱՐԳԻԶ. (Մոտեցել է լուսամուտներից մեկին, վարագույրը բաց է անում): Լույսը բացվում է, մշակներն ուրախ-ուրախ դնում են իրենց աշխատանքին։ Երանի նա էլ ձեր մեջ լիներ և ձեզ նման առողջ։

ՍԱՄՎԵԼ. Մայրիկ, շուտով այստեղ կգա Արամազդը, Ես նրան խնդրել եմ, որ ինձ օգնի՝ Լևոնին կայարան տանելու։ Ի սեր աստծու, այնպես արա, որ հայրիկը նրան չվիրավորի։ Առհասարակ չգիտեմ այդ մարդն ինչ է արել ձեզ, որ ամենքդ նրա դեմ մի տեսակ ատելություն ունիք։

ՆԱՐԳԻԶ. Նա հորդ թողեք նեղ գրության մեջ, հեռացավ, իսկ