ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Բերում է խորքի դռներով Սամվելի սյուրտուկը, վարտիկը, ժիլետը, դնում է նույն աթոռի վրա և անմիջապես գնում է նույն դռներով):
ՆԱՐԳԻԶ. Ի՞նչ արած, մենք ամենքս այդպես ենք, հպարտ։
Ահա ինքը, ես կխոսեմ հետը։
ՏԵՍԻԼ 4
ՆՈՒՅՆՔ և ՕՎՍԱՆՆԱ
ՕՎՍԱՆՆԱ. (Գալիս է շտապով խորքի դռներով): Ու՞շ եմ զարթնել, արդյոք։ (Սամվելին): Ասա, ի՞նչ պիտի անել։
ՍԱՄՎԵԼ. Պետք է սպասել Լևոնի զարթնելուն։ (Չեմոդանը կապում Է, բանալին դնում է գրպանը և, չեմոդանը ոտով հրելով, տանում Է պատի տակ): Շտապել հարկավոր չէ, դեռ ժամանակ շատ կա։
ՆԱՐԳԻԶ․ Օվսաննա, գոնե դու խնայիր մեզ այս նեղ օրերում։
ՕՎՍԱՆՆԱ. Ի՞նչ եմ արել, մայր։
ՆԱՐԳԻԶ. էլ ի՜նչ պիտի անեիր, հորդ թողնում ես խայաառակության մեջ։
ՕՎՍԱՆՆԱ. Ե՞ս, չեմ հասկանում, մայր։ (Նայում է զարմացած Սամվելին):
ՍԱՄՎԵԼ. Մայրիկն ամեն բան գիտե. ես ավելորդ համարեցի նրանից թաքցնել։ ՆԱՐԳՒԶ․
ՕՎՍԱՆՆԱ. (Լուրջ): Մայրիկ, ես խնդրում եմ քեզ չխառնվել իմ գործերին։
ՆԱՐԳՒԶ. Բայց այդ միայն քո գործը չէ, այլն ամենքիս՝ մի ամբողջ ընտանիքի։ ՕՎՍԱՆՆԱ.
ՆԱՐԳՒԶ․ էհ, տղա է, ուզեց ամենից առաջ քո սիրտը շահել:
ՕՎՍԱՆՆԱ. Տեսնո՞ւմ ես, ուրեմն լավ եմ արել, որ նամակները