Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/398

Այս էջը հաստատված է

առարկան, զարկեցի գետնին, ջարդ ու փշուր արի, և դուք տեսաք ինչ աղբով էր լեցված նա։ Այո, իհարկե, շատ խիստ էր իմ կողմից, շատ անողորմ, բայց մի հինգ տարեկան երեխայի և ոչ ձեր վերաբերմամբ։ Չէ՞ ար վաղ թե ուշ պետք է իմանայիք այդ գեղեցիկ պաճուճապատանքի զզվելի պարունակությունը։

ՕՎՍԱՆՆԱ. Թող իմանայի, ո՞ւմ ինչ, վերջապես, ո՞րն է ձեր մեջ մաքուր, ո՞րը չունի յուր անցյալում այս կամ այն արկածը։
ԱՐԱՄԱԶԴ. Ամենքը, ամենքն ունեն, օրիորդ, սակայն այն
տարբերությամբ, որ ժորժ Ադիլբեկյանինը արկած չէ, այլ հանցանք...
ՕՎՍԱՆՆԱ. Թեկուզ հանցանք։ Սիրելով նրան, ես կարող էի
ներել այդ հանցանքն այն ժամանակ, երբ չէի կարող չներել։
ԱՐԱՄԱԶԴ. (Հեգնաբար ժպտալով)։ Այս ամուսնանալուց հետո. այնպես, ինչպես ներում են շատ ողորմելի կանայք իրենց ամուսինների աններելի անցյալը։ Բայց այդ ի՞նչ վիճակ կլինի ձեզ համար, ի՞նչ ամուսնական կյանք մի մարդու հետ, որ իր հարազատ երեխային շպրտել է փողոց, ինչպես լուցկիների մի դատարկ տուփ։
ՕՎՍԱՆՆԱ. (Ազդվել է Արամազդի վերջին խոսքերից: Մեկուսի)
ԱՐԱՄԱԶԴ. Եվ ո՞վ կարող էր երաշխավորել, եթե այն մարդը, որ մի անգամ շպրտել է մեկ զավակին, նույն դրությամբ չի շպրտիլ և մյուսներին։ Վերջապես, դուք, օրիորդ, դուք, կարո՞ղ էիք կրել մի դժբախտ մոր և դժբախտ զավակն հավիտենական անեծքի լուծը, բարոյակա՞ն կլիներ ձևը ամուսնական կյանքը, կարո՞ղ կլինեիք ձեր խիղճը համարել մաքուր...
ՕՎՍԱՆՆԱ. (Ընկճված): Ոչ...
ԱՐԱՄԱԶԴ. Ահա, տեսնո՞ւմ եք․ այժմ գիտեցեք ինքներդ, ունեի՞, արդյոք իրավունք ձեզ ազատելու այդ սոսկալի ապագայից, (Տոնը փոխելով): Բայց, ներեցեք, Սամվելն ինձ սպասում է։ (Ուզում է գնալ):