Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/407

Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

Տեսարանը ներկացնում է Սահառունիների բնակարանը: Մի բավական մեծ սենյակ, որ թե հյուրասենյակ է և թե սեղանատուն: Աջ պատի մեջ երկու դռներ, որոնցից ավանսցենի կողմինը տանում է Անահիտի սենյակը, իսկ խորքինը Սենեքերիմի և Կատարինեի ննջարանը: Խորքի պատի մեջ դեպ]։ Ձախ դռներ, որ տանում են նախասենյակ և խոհանոց, դեպի աջ՝ հացի սեղան, քովը՝ պահարան ամանեղենի համար: Ձախ սենյակի մեջ, ուղիղ Անահիտի սենյակի դռների հանդեպ, դռներ, որ տանում են Արտաշեսի սենյակը, մի փոքր հեռու, դեպի խորքը՝ գրասեղան, քովն աթոռներ։ Աջ պատի երկու դռների միչև սովորական թախտ: Այս ու այն տեղ հասարակ աթոռներ: Դռները վարագույրներ չունին: Պատերին կախված են հայ հին և նշանավոր մարդկանց պատկերներ և «Ոգի Հայաստանի» կոչված նկարը, ձեռագործ։


ՏԵՍԻԼ 1




ՍԵՆԵՔԵՐԻՄ, ԿԱՏԱՐԻՆԵ և ՆԱԶԱՆԻ



ՍԵՆԵՔԵՐԻՄ-. (Ալեխառը, կարն խուզած մորուքով ու մազերով մարդ է, պարզ դեմքով և շատ հասարակ ձևերով: Քիչ նյարդային է, շարժուն, դյուրագրգիռ, դյուրահավան, շատ ուրախացող, շուտ տխրող: Շաա է ծխում: Հագած է ծալած