Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/409

Այս էջը հաստատված է

ԿԱՏԱՐԻՆԵ-․ Թո՛ղ, աստված սիրես, թո՛ղ այդ կռիվները, բավական է։


ՍԵՆԵՔԵՐԻՄ-. Ուշ Կատարինե, ուշ է։ Այսպես սկսել եմ կյանքս, այսպես էլ պիտի վերջացնեմ։ (Մոտենում է ու մի ձեռքով գրկում Կատարինեին): Բայց հիմա, Կատարինե, քեֆն իմն է։ Մի պաշտպան և օգնական է եկել, որ թշնամիների մի ամբողջ բանակի դեմ պիտի կռվի ինձ համար։

ԿԱՏԱՐԻՆԵ-․ (Մեղմիկ ազատվում է Սենեքերիմի գրկից, հեգնաբար): Ո՞վ է այդ պաշտպանը։

ՍԵՆԵՔԵՐԻՄ-․ (Ձեռը հանդիսավոր մեկնելով, դեպի ձախ դռները)։ Այ, նա՛, իմ միակ ժառանգը, որ երեկ վերադարձավ հայրենիք գիտության պաշարով և թարմ ուժերով։ Համոզված եմ, որ նա իմ տված կրթությունը չի մոռացեք, որ նրա սիրտը վառ է բուռը սիրով դեպի իր ազգը։

ԿԱՏԱՐԻՆԵ-. Աստված սիրես, մի՛ անիծիր իմ որդուն։

ՍԵՆԵՔԵՐԻՄ-. Իա՛, ինչպե՞ս թե անիծել։ Ազգը սիրել ու ազգին ծառայել կնշանակե անիծվա՞ծ լինել։

ԿԱՏԱՐԻՆԵ-. Ազգը սիրել կարելի է. դա ամենքիս պարտքն է․ բայց ազգին ծառայելը հիմարություն է։

ՍԵՆԵՔԵԻՄ-․ Ի՞նչ ես դատարկ դատարկ դուրս տալիս, կին...

ԿԱՏԱՐԻՆԵ-. Ես երկնային պատիժ կհամարեմ ինձ համար, եթե Արտաշեսը գնա քո ճանապարհով։

ՍԵՆԵՔԵՐԻՄ-․ (Հեգնորեն): Այսի՛նքն...

ԿԱՏԱՐԻՆԵ-. Այսինքն, եթե, իր բախտը թողած, ընկնի հասարակական գործերի ետևից։ Ի՞նչ ես վաստակել դու, ի՞նչ, որ նա էլ վաստակի։ Սրան հարվածիր գրչով, նրա պակասը երեսովը տուր խոսքով, այստեղ կռվիր հարուստների հետ, թե ազգին ինչու մեծ-մեծ փողեր չեն տալիս, այնտեղ հայհոյիր հոգևորականներին, թե ծույլ են, տգետ են և այլն։ Ինչ գիտեմ, քսանույոթ տարի է ապրում ենք ինչպես կյանքի խորթ զավակներ, կես կուշտ, կես քաղցած, միշտ դողալով վաղվա համար, միշտ հոգալով մի փոր հացի մասին։ Ա՞հ, եթե իմանայի, որ իմ կյանքն այդ է լինելու, կփտեի իմ հոր տանը և քեզ հետ չէի ամուսնանաք։