Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/412

Այս էջը հաստատված է

արա հայելուն, հետո խոսիր։ Երեկ չէ մեկէլ օրը քսանուչորս տարիդ լրացավ և դու դեռ ծնողներիդ տանն ես։


ԱՆԱՀԻՏ-. (Շառագունելով): Մայրի՞կ...

ԿԱՏԱՐԻՆԵ-. Լավ, լավ, մի՛ նեղանար, այսօր ես միտք չունիմ սիրտ նեղացնելու։ (Ուրախ): Լսի՛ր, Անահիտ, առաջ էլ ես միշտ մտածում էի Ֆլորայի մասին, բայց երեկվանից դեռ նա աչքիս առջևից չի հեռանում։Կարծես նա արդեն իմ հարսն է և ես նրա սկեսրարը։ Արդեն ես երևակայում եմ Ալվանդյանների հարստությունը Արտաշեսի ձեռքում։

ԱՆԱՀԻՏ-. Մայրիկ, օրիորդ Ալվանդյանի հարստությունը չէ գրավիչը, այլ ինքը։ Ֆլորան հիանալի աղջիկ է. և՛ սիրուն, և՛ խելոք, և՛ պարկեշտ։

ԿԱՏԱՐԻՆԵ-. Ես շատ ուրախ եմ, որ դու նրան այդպես հավանում ես։ Ուրեմն, օգնիր ինձ, որ այս բանը գլուխ բերենք Արտաշեսի համար։

ԱՆԱՀԻՏ-. (Վիրավորված): Մա՛յր, ես խնդրում եմ քեզ միանգամ առմիշտ աղատել ինձ այդ տեսակ դերերից։ Ես միջնորդ լինել չեմ կարող։

ԿԱՏԱՐԻՆԵ-․ Լավ, քիչ կոտրատվիր, Ֆլորան խոմ ուրիշ չէ, ընկերուհիդ է։ Նա քեզ սիրում է և միշտ մի բան անելիս առաջ-առաջ քո խարհուրդն է հարցնում։

ԱՆԱՀԻՏ-. Ֆլորան այնքան խելոք է և այնքան անկախ, որ այղ տեսակ մի լուրջ բանի համար ոչ ոքի խորհուրդը չի հարցնիլ։

ԿԱՏԱՐԻՆԵ-. Իսկ հայրը կարո՞ղ է նրա վրա ազդել։

ԱՆԱՀԻՏ-. Հայրը նրան այնպիսի ազատություն է տվել, որպիսին ունեն մեր օրիորդներից շատ քչերը։ Միայն Ֆլորան այնքան հարգում է իր հորը, որ հազիվ թե ամուսնանա հակառակ նրա կամքի։

ԿԱՏԱՐԻՆԵ-. Որ այդպես է, ես շատ էլ վախ չունիմ։ Ալեքսանդր Ալվանդյանը Արտաշեսին մանկությունից է սիրում։ Կարծես, նա մի օր ինչ-որ ակնարկություն էլ արել է հորդ մոտ։ Բայց հայրդ ուշադրություն չի դարձրել։ Ախ, այդ մարդն իր ընտանիքի թշնամին է։

ԱՆԱՀԻՏ-. Մայրիկ, դու միշտ հարձակվում ես հայրիկի վրա։ Այդ անարդարություն է։ Հայրիկն Ալեքսանդր Ալվանդյանի