Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/416

Այս էջը հաստատված է

մասին չհոգալ։ Այնպես կարծեցեք, որ ես իսկի չեմ էլ եկել Ռուսաստանից։


ԿԱՏԱՐԻՆԵ. (Ծիծաղելով): Այդ խելոք-խելոք խոսելը համալսարանո՞ւմ ես սովորեր ինչպե՞ս թե չես եկել, քանի որ եկել ես։

ԱՐՏԱՇԵՍ. (Լուրջ): Եկել եմ, բայց էլի շուտով պիտի գնամ։ Ես ժամանակավոր հյուր եմ այստեղ։

ԿԱՏԱՐԻՆԵ. Շատ ուրախ եմ, որ հանաք անել չես մոռացել։

ԱՐՏԱՇԵՍ. Ես հանաք չեմ անում։ Ես կմնամ այստեղ ամենաշատը մի շաբաթ կամ տասն օր, հետո պիտի գնամ և այս անգամ... գուցե երկար ժամանակով։ (Երեսը դարձնում է հուզմունքը թաքցնելու համար): Լռություն:

ԿԱՏԱՐԻՆԵ. (Նայել է Արտաշեսին երկարատև հայացքով)։ Լսեցի՞ր անահիտ։

ԱՆԱՀԻՏ. Այո՛, մայրիկ, նա կատակ չի անում։

ԱՐՏԱՇԵՍ. Մի՛ ընտելացիր ինձ, մայր։ Որքան սառը վարվես ինձ հետ, հրաժեշտը թեթև կլինի թե՛ քեզ և թե՛ ինձ համար։

ԿԱՏԱՐԻՆԵ. (Ամանը, որ բռնաձ ուներ ձեռքում, ընկնում է հատակի վրա և փշրվում): Արի ու երազին մի հավատա։ Երեկ գիշեր դու մի մեծ գետի ափումն էիր, ես մյուս ափում։ Կանչում էի քեզ, կանչում, դու չէիր լսում...

ԱՆԱՀԻՏ. Ինչո՞ւ այդպես վախեցար, մայրիկ։ Նա գնում է, էլի կգա։ Երևիք դեռ քննությունները չի վերջացրել։

ԿԱՏԱՐԻՆԵ. Ո՛չ, ո՛չ, Անահիտ, նրա խոսքերի մեջ ինչ-որ խորհրդավոր շեշտ կա։ Մայրական սիրտը խաբել անհնարին է։ (Խորը նայում է որդու երեսին): Կարելի՞ է իմանալ քո գնալու պատճառը։

ԱՐՏԱՇԵՍ. Եթե թույլ կտաս սուտ չասել—ոչ, չի կարելի (քայլում է):

ԿԱՏԱՐԻՆԵ. Ուրեմն իմ բոլոր հույսերը զո՞ւր էին, ուրեմն հինգ երկար տարիներ աչքս ճանապարհին չպիտի սպասեի քեզ, ուրեմն իմ երջանիկ երազները քո մասին ծո՞վն են ընկնում։ Ասա՜, ունի՞ս դու որդիական սեր։

ԱՐՏԱՇԵՍ. Ես ունիմ զորավոր սեր դեպի մի մեծ