Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/424

Այս էջը հաստատված է

ՖԼՈՐԱ. Ուրախությամբ կծանոթանամ Արտաշեսի ընկերների հետ, բայց ճաշի չեմ կարող մնալ. դուք գիտեք, տիկին Կատարինե, որ հայրիկս առանց ինձ երբեք չի ճաշում։

ԿԱՏԱՐԻՆԵ. (Ցածր ձայնով և խորնրդավոր): Գալիս է։

ՏԵՍԻԼ 6

ՆՈԻՅՆՔ և ԱՐՏԱՇԵՍ

ԱՐՏԱՇԵՍ. (Գալիս է արագ քայլերով ձախ կողմի դռներից, ձեռքին երկու ծրար): Անահիտ, այստեղ մոտիկ փոստարկղ կա՞։

ԱՆԱՀԻՏ. Այո, ուղիղ մեր տան դեմ ու դեմ։
ԱՐՏԱՇԵՍ. Տար այս նամակները և քո ձեռքով գցիր։
ԱՆԱՀԻՏ. (Առնում է ծրարները և գնում խորքի դռներով):
ՖԼՈՐԱ. Հարգանքներս մեր մեծապատիվ դոկտորին։
ԱՐՏԱՇԵՍ. (Նոր միայն նկատելով Ֆլորային): Աա, օրիորդ Ֆլորա, ներողություն։ (Ձեռ է տալիս բարեկամաբար): Ի՞նչպես եք, իմ նախկին աշակերտուհի։ Ավարտեցի՞ք գիմնազիան։
ՖԼՈՐԱ. Արդեն երկու տարի է։
ԿԱՏԱՐԻՆԵ. Եվ ինչպես, ոսկե մեդալով։ Ֆլորան ամբողջ գիմնազիայի աչքն էր...
ՖԼՈՐԱ. (Հեգնորեն): Եվ իմ դուրս գալուց հետո գիմնազիան կուրացել է։ Տիկին Կատարինե, դուք միշտ ինձ շփոթեցնում եք։
ԱՐՏԱՇԵՍ. Ի՞նչպես է ձեր հայրը, օրիորդ։ Մի ժամանակ նա ինձ սիրում էր։
ԿԱՏԱՐԻՆԵ. Նա այժմ էլ քեզ սիրում է և միշտ հարցնում է քո մասին։ Դու պարտավոր ես առաջին վիզիտդ նրան անել։
ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Միշտ զբաղված գրասեղանի քով: Մեկուսի): Ըհը, թռչնորսը թակարդը դրեց։ (Ետ է մտիկ անում պենսնեի վերևից): Տեսնե՜նք։
ԱՐՏԱՇԵՍ. Մայրիկ, ես վիզիտներ անելու մտադրություն չունիմ։
ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Չարախնդությամբ, մեկուսի): (Ըհը, կերա՞ր...
(Երեսը դարձնում է դեպի գրասեղան):