Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/427

Այս էջը հաստատված է

ՆՈՑԵՄԶԱՐ-. (Մտնում է ներս մյուսներից ուշ, Անահիտի ուղեկցությամբ: Շիկահեր, կապույտ աչքերով, մի քիչ տղամարդային, բայց ոչ կոպիտ ձևերով օրիորդ է: Հագած է նասարակ ասվյա պարզ սևագույն շրշազգեստ, տղամարդի օձիք, փողկապ, պարզ գլխարկ առանց փետուրի կամ ծաղիկների): Բարև ձեզ։ (Արտաշեսի ձեռը սեղմելով, ընդհանուրին գլուխ է տալիս):


ԱՐՏԱՇԵՍ-. (Հասարակ ձևով ներկայացնելով): Իմ ընկերները։ Իմ ծնողներն ու քույրը։ Օրիորդ Ալվանդյան։ Միմյանց բարևում են:

ԱՆԱՀԻՏ-. (Հյուրերին աթոռներ է տալիս): (Ոմանք նստում են, ոմանք կանգնած մնում):

ՀՐԱՆՏ-. (Անփույթ ընկղմվում է աթոռի վրա):

ԿԱՏԱՐԻՆԵ-. (Տիգրանին): Դուք տիկին Վարվառե Ներսիսյանի որդին չե՞ք։

ՏԻԳՐԱՆ-. (Քաղաքավարի): Այո, տիկին։

ԿԱՏԱՐԻՆԵ-. Ավարտեցի՞ք ձեր ուսումը։

ԱՐՏԱՇեՍ-. Երկու ֆակուլտետ—բնագիտականը և իրավաբանականը։

ՍԵՆԵՔԵՐԻՄ-. (Հրանտին): Ինձ թվում է, որ ես ձեզ մի տեղ տեսել եմ։

ՀՐԱՆՏ-. Անշուշտ երկու գարադավոյների մեջ վզակոթիս տալիս։

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Ո՛չ, ես ձեզ տեսել եմ մի բազմամարդ ժողովում։ Դուք ճառ էիք ասում, շատ տաքացած էիք խոսում, բայց բովանդակությունը մոռացել եմ։

ՀՐԱՆՏ-. Սարսափի անհրաժեշտության մասին։ Ինձ ուրիշ նյութ չի հետաքրքրում։ Ծխախոտ ունի՞ք։

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Համեցե՛ք։ (Առաջարկում է ծխախոտի տուփը):

ՀՐԱՆՏ-․ (Ծխախոտը վերցնում է և վառում Սենեքերիմի առաջարկած լուցկուց, ոչ մի նշանով շնորհակալություն չհայտնելով

ԱՆԱՀԻՏ-. (Որ ցածր խոսակցում էր Նոյեմզարի և Ֆլորայի հետ): Այո, օրիորդ, ուսուցչուհի եմ թե՛ դպրոցում և թե՛ մասնավոր տներում։