Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/434

Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ

Տեսարանը ներկայացնում է Ալվանդյանների բնակարանը: Ընդարձակ հյուրասենյակ, խորքում երկու դռներ, որոնցից աջ կողմինը տանում է սեղանատուն, ձախինը՝ Ֆլորայի սենյակը: Աջ պատի մեջ ևս երկու դռներ, ավանսցենի կողմինը՝ դեպի Ալեքսանդրի առանձնասենյակը. երկրորդը դեպի նախասենյակ: Ձախ պատը ներկայացնում է երկու լուսամուտ, որոնց միջև մի դուռ դեպի պատշգամը:

Բեմի մեջտեղում կլոր սեղան, գունավոր սփռոցով ծածկված, վրեն գեղեցկակազմ ալբոմներ և պատկերազարդ հանդեսներ. քովը երեք կիսաբազկաթոռներ: Աջ պատի երկու զրոների միջև գահավորակ և բազկաթոռներ: Գահավորակի վերևում կախված է Ֆլորայի հանգուցյալ մոր մեծադիր պատկերը: Հատակի վրա գորգեր, պատերի վրա նկարներ: Խորքի պատի առջև հայելի: Ամենուրեք փոքրիկ և մեծ ծաղկամաններ: Ձախ պատի մոտ, լուսամուտի առջև պիանինո: Վառարան չի երևում, մի գեղեցիկ էկրան ծածկում է երկաթե շոգեկիրը (calorifère):