Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/435

Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 1

ԴԱՆԻԵԼ և ՍՈՖԻԱ

ՍՈՖԻԱ. (Երիտասարդ, աշխույժ աղջիկ է: Վարագույրը բարձրանալիս կարմիր փետուրներից կազմած է փոշեվանով սրբում է բազկաթոռները փոշուց և կարգի է բերում հյուրասենյակը, հանդարտ երգելով):

ԴԱՆԻԵԼ. (Կարմիր այտերով, մեծ քթով երիտասարդ է: Հագած է պիջակ, օսլայած շապիկ: Մեջքին կապած է սպիտակ գոգնոց: Պատշգամբի դռներից ներս է բերում մի մեծ ծաղկաման և տնքտնքալով դնում է մի անկյունում). Հըը հը՛, էս էլ պրծանք։ Վալլահ, էս ծաղիկները հոգիս բերանս բերին։ Ասսու տված օրը տյուս բեր, ջրիր ու ներս բեր, «նակազանի բոլշա նիչավո»[1]։ (Ճակատի քրտիքը սրբում է գոգնոցով):
ՍՈՖԻԱ. Քիչ է մնում հա, շոգերը մոտենում են, շուտով կհավաքեն, կտանեն պարտեզ մինչև հոկտեմբեր։
ԴԱՆԻԵԼ. Յանի որ ամառ-ձմեռ բաղում թողնեն հաթամա՛մութ կլինի՞։ Հըսկանում չեմ, տա տուն ա, թա բոստան։ Ստեղ եշի, կասես Փիթոե՛վանոց բաղչան ինի։ Մախլա՜ս։ (Գլուխը շարժելով, դիմում է աջ պատի երկրորդ դռները):
ՍՈՖԻԱ. Դանիե՜լ...
ԴԱՆԻԵԼ. (Կանգ է առնում, բայց հետ չի նայում): Հա, հի՞նչ ըս օզում։ Ջալդ ասա, պեն օնիմ։
ՍՈՖԻԱ. (Մոտենալով, ցածր ձայնով): Այն ո՞վ է նստած պարոնի սենյակում։
ԴԱՆԻԵԼ. Հի՞նչ գիտամ, մի չեշմեագյավոր մարդ ա, քյաչալ գլխով։ Օրի՞շ։
ՍՈՖԻԱ. Ես երեկ այստեղ չէի. Արտաշեսն էլի եկե՞լ էր։
ԴԱՆԻԵԼ. Պա ես քեզ համա շպիոն[2] ը՞մ, թա կուրիեր։ Ես հի՞նչ գիտամ եկել ա, թա ոչ։ Խե՞ ըս հարցնում։ (Նայում է Սոֆիային):
ՍՈՖԻԱ. Հենց այնպես։ Այդ աղան այս տունը ոտ դնելուց հետո օրիորդը փոխվել է։ Տխուր-տրտում օրը մինչև երեկո

  1. Աղավաղված ռուսերեն, կնշանակի—«պատիժ է. ուրիշ ոչինչ»:
  2. Շպիոն—լրտես։